copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:40 06-05-2021

Իսպանիայում կորոնավիրուսի հնդկական շտամով հիվանդության 11 դեպք է հայտնաբերվել

Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը լրագրողներին հայտնել է երկրում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակված 11 հիվանդների հայտնաբերման մասին:

Նախարարը հստակեցնում է, որ Իսպանիայում վերջին օրերին գրանցվել է այդ մուտացիայով հիվանդացության երկու առանձին բռնկում։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Իսպանիան վերսկսում է շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։