Արտաքին 5 տարի առաջ - 09:25 06-05-2021

Մեծ Բրիտանիան երկու նավ կուղարկի Ջերսի

Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի կողմից սպառնալիքներից հետո երկու պահակային նավ կուղարկի Ջերսիի կղզի՝ Լա Մանշ նեղուցով։ Այս մասին ասվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ, որը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր երեկոյան վարչապետը Ջերսիի գլխավոր նախարար Ջոն Լը Ֆոնդրեի և կղզու արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Իէն Բուստի հետ խոսել է Սենթ Հելիերի շրջափակման հեռանկարի մասին։ Վարչապետը և գլխավոր նախարարը նշել են լարվածությունը նվազեցնելու և Ջերսիի ու Ֆրանսիայի միջև ձկնորսության շուրջ երկխոսություն հաստատելու հրատապ անհրաժեշտության»,- ասվում Է հայտարարության մեջ:

Ջոնսոնը նաև հայտարարել է «Ջերսիի անսասան աջակցության» մասին:

Նա ասել է, որ ցանկացած շրջափակում բացարձակապես հիմնավորված չի լինի. «Որպես նախազգուշացում՝ Մեծ Բրիտանիան ափամերձ գործողության երկու պահակային նավ է ուղարկելու իրավիճակի մոնիթորինգի համար»:

Մեծ Բրիտանիան այդ քայլին է գնացել Ջերսիի էներգետիկ շրջափակումը կազմակերպելու հնարավորության մասին Ֆրանսիայի հայտարարություններից հետո՝ ձկնորսության ոլորտում երկրների միջև չկարգավորված վեճերի պատճառով, որոնք ծագել են Եվրամիության կազմից Լոնդոնի դուրս գալուց հետո:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում