Ավելին 5 տարի առաջ - 19:20 05-05-2021

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հեղինակային գիրքը լույս կտեսնի այս ամռանը

Random House հրատարակչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մեգան Մարքլի «Նստարան» հեղինակային գիրքը լույս կտեսնի հունիսի 8-ին: Այն կունենա նաև աուդիո ձևաչափ Մեգան Մարքլի ձայնագրությամբ:

« «Նստարանը» սկսվեց որպես բանաստեղծություն, որը ես գրեցի իմ ամուսնու համար Արչիի ծնվելուց մեկ ամիս անց», - խոստովանել է Մեգանը : Ըստ նրա ՝ բանաստեղծությունը հետագայում դարձել է գրքի պատմության հիմքը:

Այս գրքից բացի, Մեգանը մոտ ապագայում Հարրի հետ կներկայանա մի քանի այլ նախագծերով:

Ինչպես հայտնի է 2020 թվականին նրանք հիմնեցին սեփական Archewell պրոդյուսերական ընկերությունը և պայմանագիր կնքեցին Netflix– ի հետ վավերագրական հեռուստասերիալների, մանկական շոուների, ինչպես նաև Spotify հոսքային ծառայության թողարկման համար:

Այժմ նրանք պատրաստում են նորարարական սերիալ բնության մասին և անիմացիոն ֆիլմ, որի հերոսները ոգեշնչող օրինակ են ծառայելու շատերի համար: Բացի այս՝ 2021 թվականի ապրիլին արքայազն Հարրին հրապարակել է Invictus Games հիմնադրամի «Heart of Invictus» վավերագրական ֆիլմի անոնսը, որը պատմում է ֆիզիկական վնասվածքներ և հաշմանդամություն ունեցող ռազմական անձանց վերականգնվելու և իարժեք կյանք վերադառնալու մասին:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը