Սպորտ 5 տարի առաջ - 14:55 05-05-2021

Մեսսին իր տանը կազմակերպած ընթրիքի համար կարող է տուգանք վճարել

Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է տուգանք վճարի՝ իր տանը կազմակերպած ընթրիքի համար: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այժմ Կատալոնիայում խիստ սահմանափակումներեն գործում, որոնց համաձայն՝ 6 մարդուց ավելի չի կարելի հավաքվել փակ տարածքում:

Ըստ աղբյուրների՝ Մեսսիի կազմակերպած ընթրիքին ներկա է եղել մոտ 50 մարդ: Եթե ապացուցվի, որ ֆուտբոլիստը մեղավոր է, նրան սպասվում է 3-ից 60 հազար եվրո տուգանք: