Ավելին 5 տարի առաջ - 22:50 04-05-2021

Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը

Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին Կորոնավիրուսից մահացել է Միխայիլ Բաղդասարովը 75 տարեկան հասակում:

Միխայիլ Բաղդասարովը իր կյանքի մեծագույն ներդրումն է ունեցել Ռուսաստանի պետական կրկեսում՝ աշխատելով որպես վայրի կենդանիների վարժեցնող:

Նա հայտնի է դարձել 1979 թվականին, երբ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտության ներքո, իր բեմադրած «Սասունցի Դավիթ» համարով բեմ է դուրս բերել գիշատիչ կենդանիների:

2006 թվականին՝ որդու հետ բեմադրության ժամանակ կատաղած վագրը հարձակվել է նրա վրա և հասցրել ծանր վնասվածքներ: Միխայիլը փրկել է որդու կյանքը՝ ստիպված լինելով կենդանու վրա կրակել ատրճանակով:

Բաղդասարովի ժառանգները մասնակցել են իրենց հոր բեմադրած բազում համարներին և նույնպես արժանացել են Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող