Ներքին 5 տարի առաջ - 15:22 04-05-2021

Մաքրման աշխատանքներ Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքներում

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում սկսվել են Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները:

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ծակքար և Լիճք համայքների բնակիչների կողմից իրականացվեցին Ծակքար և Լիճք գետերի մաքրման աշխատանքներ, որի արդյունքում հավաքվել է ավելի քան 12,000 կգ աղբ և 70 կգ վերամշակման ենթակա թափոն:

Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:

Աշխատանքներն համակարգում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ):

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում