Արտաքին 5 տարի առաջ - 09:10 04-05-2021

Կոլումբիայում անկարգությունների արդյունքում զոհվել է 17 մարդ

Կոլումբիայում հարկային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը բռնկվել են հազարավոր խռովությունների և 17 մարդու կյանք խլել: Հաղորդում է «Efe Eme»-ն:

Բարեփոխումից դժգոհ կոլումբիացիների ցույցերը տևել են շուրջ հինգ օր՝ ապրիլի 28-ից մայիսի 2-ը: Ցույցերին մասնակցել են շուրջ 238 հազար մարդ, որոնք բողոքել են հարկերի զգալի բարձրացման դեմ:

Իրավապահ ուժերի հետ բախումների ընթացքում 711 մարդ, այդ թվում՝ 457 ոստիկան, վիրավորվել են և ստացել տարբեր ծանրության վնասվածքներ: Առնվազն 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 իրավապահ:

Հիշեցնենք, որ բնակչության զանգվածային բողոքները Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին ստիպեցին հանձնարարել կառավարությանը մշակել հարկային հերթական բարեփոխում: Բողոքի ցույցերով ծածկված քաղաքներում կարգուկանոն հաստատելու համար անհրաժեշտ էր ներգրավել ոչ միայն ոստիկանությանը, այլև բանակի ստորաբաժանումներին:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան