Արտաքին 5 տարի առաջ - 21:10 03-05-2021

ԱՀԿ-ն անվանել է պատվաստման համար անհրաժեշտ գումարի չափը 2022 թվականի համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյզուսն ասել է, թե որքան է գումար է պահանջվելու 2022 թ. աշխարհի տարեց բնակչության մեծ մասի համար COVID-19-ի դեմ պատվաստումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գնահատում ենք, որ հաջորդ տարի մեզ անհրաժեշտ կլինի ևս 35 միլիարդից 45 միլիարդ դոլար` աշխարհի մեծահասակների մեծամասնությանը պատվաստելու համար», - ասել է ԱՀԿ ղեկավարը:

Գեբրեյզուսը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի շատ կորոնավիրուսային վարակի դեպքեր են գրանցվել, քան համաճարակի առաջին վեց ամիսներին: Վերջին շաբաթվա ընթացքում դեպքերի կեսից ավելին եղել է Հնդկաստանում և Բրազիլիայում: Միևնույն ժամանակ, գլխավոր տնօրենը շեշտել է, որ «աշխարհում կան շատ այլ երկրներ, որոնք բախվում են շատ խոցելի իրավիճակի», ինչի կապակցությամբ նա հորդորել է բնակչությանը շարունակել հետևել ԱՀԿ հակահամաճարակային պահանջներին:

Նախորդ օրը Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 3 689 մարդ, ինչը ռեկորդային էր համաճարակի սկզբից: Իսկ գրանցվել էր ապրիլի 29-ին գրանցվել էր 3645 մահ:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի