Ավելին 5 տարի առաջ - 20:55 12-03-2021

ՆԿԱՐԻՉ ԲԻՓԼԻ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 69.3 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Ամերիկացի նկարիչ Մայք Վինքելմանի՝ առավել հայտնի «Բիփլ» անունով, ամբողջությամբ թվային «Առաջին 5,000 օրը» աշխատանքը Լոնդոնում վաճառվել է 69,3 միլիոն դոլարով:

Այն աշխարհում առաջին աշխատանքն է, որը ստեղծվել է մեծ պլատֆորմի վրա` թվային ակտիվների հիմքով և բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով, ինչը թույլ է տալիս ձեռք բերել սեփականության իրավունք բացառապես համացանցում գոյություն ունեցող ապրանքների համար: Christie's- ը ընդգծել է, որ վերջին աճուրդից հետո Բիփլը մեր ժամանակի ամենաթանկ նկարիչների ցուցակում երրորդն է, և զիջում է միայն ամերիկացի Ջեֆ Կունսին և բրիտանացի Դեյվիդ Հոքնին, ով ստեղծել է «Նկարչի դիմանկարը» (2018թ. վաճառված 90,3 միլիոն դոլարով):

39-ամյա Բիփլը «Առաջին 5,000 օրը» թվային ստեղծագործության վրա սկսել է աշխատել 2007 թ.-ից: Ըստ նրա՝ մի քանի հազար պատկերների հսկայական կոլաժին 13 տարի ամեն օր մի նոր մանրուք է ավելացրել:

«Սա խելահեղ է: Կարծում եմ, որ մենք ականատես ենք նկարչության պատմության մեջ նոր գլուխ գրելուն», -Reuters-ը մեջբերել է աճուրդից հետո ասված Բիփլի խոսքերը:

Ըստ ամերիկյան Esquire ամսագրի՝ Ուինքելմանը մեծացել է Վիսկոնսին նահանգի Նորթ-Ֆոն-դյու-Լակ քաղաքում: 2003 թ.-ին ավարտել է Ինդիանայի Պերդյու համալսարանը` «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ: Ներկայումս նկարիչը, ով համերգների դեկորատիվ դիզայնի շուրջ համագործակցել է երաժիշտներ Ջասթին Բիբերի և Քեթի Փերիի հետ, ապրում է Հարավային Կարոլինա նահանգի Չարլստոն քաղաքում՝ իր կնոջ և երկու երեխաների հետ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին