Ներքին 5 տարի առաջ - 11:40 12-03-2021

ԱՐՑԱԽՈՒՄ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

Ներկայումս ԱՀ-ում շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին միջշրջանային ճանապարհահատվածներում կատարում են ձնամաքրման, աղի ու ավազի ցանման աշխատանքներ:

Տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի վերին ենթաշրջանի՝ Վանքի խաչմերուկ տանող ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածը:

Արցախը Հայաստանին կապող մայրուղու Շուշի-Լիսագոր-Բերձոր-Գորիս հատվածում աշխատում է «Վահե Կարապետյան» ընկերությունը: Ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար:

Բքի պատճառով փակ է «Զանգեր»-Սարավան-Վայք ավտոճանապարհը: Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից ու արտակարգ իրավիճակներից:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի

Ձեզ գուցե հետաքրքրի