Երևան +12°
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:05 10-03-2021

11-ԱՄՅԱ ՏՂԱՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԳԼԽԱՏԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել 11-ամյա մի տղայի ՝ Ռիլե-լա-Պապեի քաղաքապետ Ալեքսանդր Վենսանդեին գլխատելու սպառնալիքների պատճառով: Այդ մասին գրում է Lyonmag- ը:

Դատախազության տվյալներով՝ տղան հինգ հոգուց բաղկացած խմբի անդամ է եղել, որոնք շենքերի պատերին սպառնալիքներ են գրել Վինչենդեի և ոստիկանության հասցեին: Վինչենդեն այս սպառնալիքներից մեկը տեղադրել է Facebook- ում, որտեղ ասվում է, որ կգլխատեն քաղաքապետին, կվառեն քաղաքապետարանը:

«Հաշվի առնելով տղայի տարիքը՝ անչափահասը քերեական հետապնդումը կիրականացնի այլընտրանքային ճանապարհով՝ պայմանական փոխհատուցման ձևով»,- ասել է Լիոնի դատախազ Նիկոլայ Ջակեն: