Արտաքին 5 տարի առաջ - 10:50 10-03-2021

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԱԿԿՈՒՅՈՒ» ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ 3-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսակոնֆերանսի ձևաչափով կմասնակցեն Թուրքիայում գտնվող «Ակկույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությանը: Այդ մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Թուրքիայում երրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկը պատմական իրադարձություն է համարվում։ Ըստ կանխատեսումների՝ Թուրքիան, ներդնելով ծրագրում շուրջ 20 միլիարդ դոլար, շինարարության առաջին փուլում միայն շուրջ 8 միլիարդ դոլար շահույթ է կարողանալու ապահովել։

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է երրորդ, այժմ՝ կառուցվելիք էներգաբլոկը շահագործման հանձնել 2023թ., երբ կլրանա Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։

Թուրքիայի տարածքում սա առաջին ատոմակայանն է լինելու։ Դրա կառուցումը ռուս-թուրքական համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ միջպետական պայմանագիր կնքվել էր դեռ 2010թ.։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է Ակկույա նյուքլիըր ընկերությունը, որի բաժնետոմսերը գրեթե ամբողջությամբ պատկանում են ռուսական Ռոսատոմ ընկերությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի