copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:00 05-03-2021

ԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆ ՈՒՀԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հրապարակելու փորձագետների միջազգային առաքելության նախնական զեկույցը, որը կազմվել է կորոնավիրուսի ծագման պատճառներն ուսումնասիրելու նպատակով Ուհան կատարած ուղևորության արդյունքում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Առաքելության 26 փորձագետ հայտարարել է, որ զեկույցը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ բերված եզրահանգումները բավարար չեն:

ԱՀԿ փորձագետների ուղարկած նամակի համաձայն՝ առաքելությունը լիարժեք մուտք չի ստացել COVID-19-ի ծագման աղբյուրների համարժեք ուսումնասիրության համար: «Որպես ԱՀԿ-ի և նրա առաքելության կողմնակիցներ՝ մենք կարծում ենք, որ պետք է հասկանանք, որ համատեղ հանձնաժողովի ցանկացած եզրակացություն, որը կարող է ինչ-որ կերպ օգտակար լինել, չի ներկայացնում ԱՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը և անարգել, անկախ հետաքննության արդյունք չի»,- ասվում է նամակում:

Ըստ թերթի՝ փորձագետները կոչ են արել նոր հետաքննություն անցկացնել, որի ընթացքում ակնկալում են ավելի շատ թափանցիկություն: Ավելի վաղ ԱՀԿ մասնագետները նշել էին COVID-19-ի ծագման չորս վարկած: