Ներքին 5 տարի առաջ - 12:20 04-03-2021

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵՑ ԿԱՐԱԳԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

Կառավարությունը սահմանված կարգով ընտրված «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Ըստ հիմնավորման, 2018-ին հիմնված ընկերությունը Գյումրիում զբաղվում է կարագի և բուսական մարգարինի արտադրությամբ, որի համար հումք է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետությունում արտադրվող, կովի բնական կաթից ստացվող, 21-50% յուղայնությամբ կաթնային սերուցքը: Ամսեկան նախատեսվում է ներմուծել մինչև 650 տոննա կաթնային սերուցք իրանական մի քանի ընկերություններից: Արտադրանքի հիմնական մասը՝ ամսեկան 300-450 տոննան, նախատեսվում է արտահանել ՌԴ: ՀՀ տարածքի վաճառքի կանխատեսումը և կնքված նախնական պայմանագրերը կազմում են մոտավորապես 200 տոննա:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 299 մլն դրամի կապիտալ ներդրում և 41․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 6․3 մլրդ դրամ, որից 3․5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 45 նոր աշխատատեղ` 290 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում