Երևան +19°
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:35 03-03-2021

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները»,- ասված է նախագահական գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված