Արտաքին 5 տարի առաջ - 21:58 02-03-2021

ՋՈ ԲԱՅԴԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ 90-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Միխայիլ Գորբաչովի ծննդյան 90-ամյակը, նշել է, որ նրա օրոք աշխարհն ավելի անվտանգ է դարձել:

Բայդենի կողմից ԽՍՀՄ առաջին և միակ նախագահին հղված նամակի պատճենը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է « Գորբաչովի հիմնադրամի» միջազգային հարաբերությունների և մամուլի կապերի բաժնի ղեկավար Պավել Պալաժչենկոն:

ԱՄՆ նախագահը Գորբաչովի ծննդյան ամսաթիվը անվանել է քաղաքական գործչի «լեգենդար» կյանքի վիթխարի հանգրվան:

Ջո Բայդնեը անդրադարձել է նաև CHB-3 պայմանագրի երկարաձգմանը. «Ես հուսով եմ, որ CHB-3 պայմանգրի հնգամյա երկարաձգումը, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համատեղ շարունակել ձեր սկսած աշխատանքը»:

Միխայիլ Գորբաչովին շնորհավորել են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող