Ավելին 5 տարի առաջ - 23:37 01-03-2021

ՄԻԱ ՖԵՐՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԵԼ ՎՈՒԴԻ ԱԼԼԵՆԻՆ ԻՐ ԴՍՏՐԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ

Երբ Վուդի Ալլենը ամուսնացավ Միա Ֆերոուի հետ, վերջինս արդեն ուներ 6 երեխա, որից 3- որդեգրված: Վուդի Ալենի հետ խնդրահարույց ամուսնության մասին Ֆերուուն պատմել է «Allen v. Farrow»վավերագրական ֆիլմում: Նա նշել է, որ Վուդի Ալլենի հետ ամուսնական կյանքը այնքան էլ հարթ չի եղել, բայց վերջինս իրավունք չուներ սեռական հարաբերություններ ունենալ իր դստրերի հետ:

Խոսքը առաջին հերթին որդեգրված Սուն Ի-Պրեվինի մասին է, ով հետագայում դարձավ Վուդի Ալլենի կինը: Աղջկա չշփվող բնավորությունը մեղմելու համար Ֆերոուն թույլատրեց Ալլենին ավելի շատ ժամանակ անցկացնել դեռահաս դստեր հետ, սակայն ամենը ավարտվեց նրանց միջև հարաբերությամբ: Ինքը Ալլենը ժխտում է այդ մասին՝ ասելով, որ Պրեվինը այդ ժամանակ չափահաս էր :

Սակայն բաժանումից հետո երեխաներին հերթական այցելության ժամանակ՝ դայակը Ալլենին նկատել է որդեգրված մյուս աղջկա՝ Դիլանի հետ՝ գլուխը հակած վերջինիս մարմնին:

Վավերագրական ֆիլմում Դիլանը մանրամասնում է դեպքը՝ նշելով, որ այդ օրը ալլենն իր հանդեպ ոտնձգություն կատարել է:

Վուդի Ալլենը հերքել է այդ դեպքը: Նա նշել է, որ Ֆերոուն հոգեբանական ճնշում է գործադրել Դիլանի վրա: Վուդի Ալլենի հետ այդ հարցում կողմնակից է որդեգրված որդին՝ Մովսեսը, ով մեղադրում է մորը չափազանց զգացմունքային լինելու և ֆիզիկական դաժանության մեջ: Իսկ նրանց համատեղ որդին, ընդհակառակը, աջակցում է մորը և քրոջը;

85-ամյա Վուդի Ալլենը և 47-ամյա Սուն Ի-Պրեվինը ամուսնացել են 1997թ.: Նրանք ունեն երկու դուստր: Նրանց ներկայացուցիչը հայտարարել է, որ ֆիլմում ներկայացված ճշմարտությունը խեղաթյուրված է ի շահ Ֆերոու ընտանիքի անդամների

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ