Երևան +17°
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 18:36 23-02-2021

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է «ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ»

Միլանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պիեռ Ջորջիո Ռիգետիի գլխավորած գիտնականների միջազգային խումբը պնդում է, որ հայտնաբերել է Լեոնարդո դա Վինչիի ոճի առեղծվածը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելում աշխատող նախագծի մասնակիցներից մեկին՝ Գլեբ Զիլբերշտայնին:
Նրա խոսքով՝ Աստվածածնի և Հիսուսի պատկերներով նկարներում առարկաները դասավորված են շրջանագծի մեջ, ինչը ծագում է արաբական և պարսկական ավանդույթներից և դարձել է Լեոնարդո դա Վինչիի և նրա հետևորդների գործերի տարբերակիչ հատկությունը:
«Կարելի է վստահաբար ասել, որ «դա Վինչիի այս կնիքը» մի տեսակ տրաֆարետ էր Լեոնարդոյի դպրոցի աշխատանքների համար, այսինքն` մի տեսակ «դա Վինչիի ծածկագիր»»,- ասել է Զիլբերշտայնը:
Գիտնականը պարզաբանել է, որ Կ․ Պոլսի անկումից հետո Ուղղափառ եկեղեցու սրբանկարների վրա մեծ ազդեցություն է ունեցել արևելյան մշակույթը, ինչն անդրադարձել է Վերածննդի արվեստի վրա:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին Լեոնարդո դա Վինչիի խորհրդավոր գծագրի իմաստը:

Ամենից շատ դիտված