Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:48 23-02-2021

1600 ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԿԱ, ԲԱՅՑ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է. «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները փետրվարի 10-ից սկսած կարող են դիմել դատարան՝ խնդրելով անհայտ բացակայող ճանաչել իրենց հարազատին: Այդ մասին ասել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ ներկայացնելով հիմնադրամի կատարած աշխատանքը և նշելով, որ այս պահին կա 1600 անհետ կորած։

Հիմնադրամի տնօրենի տվյալներով, այդ թիվը գնալով նվազում է, քանի որ կան անհետ կորածներ, որոնք, պարզվում է՝ գերության մեջ են և վերադառնում են, ոմանց մարմիններն են գտնվում և նրանք դադարում են լինել անհետ կորած, գրում է «Առավոտը»։

Ավետիքյանի խոսքով՝ անհետ կորած զինծառայողների հարազատները դատարան դիմելու համար կարող են անվճար օգտվել Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից, որի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Անդրադառնալով հատուցումներին՝ Ավետիքյանն ասել է, որ արցախյան վերջին պատերազմից մինչ օրս հիմնադրամը սպասարկում է 1111 ընտանիքի, որոնց տրամադրվել են մոտ 12 միլիարդ դրամի հատուցումներ: Սակայն յուրաքանչյուր շաբաթ այդ թվերը մի քանի հարյուրով աճում են: Հիմնադրամը պարտավորությունը ստանձնում է 20 տարով:

«Կամուրջ» ծրագրով, որը վերաբերում է անհետ կորած զինծառայողներին, հիմնադրամը կատարել է 803 ընտանիքի հատուցումներ: Դրանք վեց ամիս ժամկետով են՝ ամսական 300,000 դրամ: Հիմնադրամի տնօրենը նշել է, որ երբ անհետ կորած անձը դատարանի որոշմամբ կճանաչվի անհայտ բացակայող, ընտանիքը կստանա միանվագ 10 միլիոն դրամ, որից կնվազեցնեն այդ վեց ամսվա վճարումները և մնացած գումարը կտրամադրեն: Նրա խոսքով, ծանր վիրավորում ստացած 55 զինծառայող յուրաքանչյուր ամիս ստանում է 300,000 դրամ: Մինչ օրս հիմնադրամ փոխանցված գումարները կազմել են 32 միլիարդ դրամ:

Ավետիքյանը հավելել է նաև, որ 60 երկրից մոտ 9 միլիարդ դրամի նվիրաբերություններ են ստացել: Այդ գումարից 7.5 միլիարդը ստացել են վերջին պատերազմից հետո: Ստեղծման օրվանից մինչ այս պահն, ըստ Ավետիքյանի, հիմնադրամը սպասարկում է 1528 ընտանիքի, որից 1111-ը վերջին պատերազմից հետո են ընդգրկվել հատուցումների ցանկում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա