Ներքին 5 տարի առաջ - 14:52 23-02-2021

«ՈՒՆԵՆՔ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԵՐՆՊԱՏԱԿ»․ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ԱՀ անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել՝ փետրվարի 23-ի` Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորելով նաև Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի անձնակազմին։

«Օրը հիշարժան է ինչպես Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների, այնպես էլ՝ ամբողջ ժողովրդի համար։ Մեր ավագ սերունդն իր մկրտությունն անցել է Խորհրդային բանակում, այնտեղ ստացած գիտելիքները կիրառելով՝ ստեղծել Արցախի Պաշտպանության բանակը, որն իր առաքելությունը կատարել և կատարում է ամենայն պատասխանատվությամբ»,- ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը պատճառեց չափազանց մեծ կորուստներ, առաջին հերթին այն տղաների, ովքեր կանգնած էին Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

«Բայց ունենք Արցախի վերականգնման գերնպատակ, որին հասնելու համար պետք է մեկտեղենք բոլոր ջանքերը։

Հավերժ փա՛ռք հազարավոր նվիրյալներին, բարի՛ ծառայություն Հայրենիքի պաշտպաններին։

Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորում եմ նաև Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի անձնակազմին՝ հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, մաղթում եմ ամենայն բարիք և խաղաղություն՝ ստանձնած պատասխանատու գործունեությունը բարձր մակարդակով իրականացնելու համար»,-ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար