Ներքին 5 տարի առաջ - 14:35 22-02-2021

ԱՎՏՈՎԹԱՐ ՓԱՐԱՔԱՐ-ՄՈՒՍԱԼԵՌ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ. ԿԱ ԶՈՀ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 22-ին՝ ժամը 01։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոցե օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Honda Elysion» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Mazda»ե մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երեք տուժած տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որոնցից երկուսն այնուհետև հոսպիտալացվել՝ Երևանի «Էրեբունիե ԲԿ։

Փրկարարները վարորդներին և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են «Էջմիածինե ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Տուժած Հ. Ջ.-ն (ծնված 1999 թ.), ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ. Ա.-ն (ծնված 1984 թ․) մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են «Mazdaե մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»