Ներքին 5 տարի առաջ - 14:30 22-02-2021

«ԱՎՐՈՐԱ»-Ն ԿՕԺԱՆԴԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է, որ Արցախի օգնության ծրագրով այսուհետ կաջակցի այնպիսի նախագծերի, որոնք օժանդակում են և խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում:

«Այս նոր փուլով անցում է կատարվում կայունությանն ուղղված ծրագրերին, որոնք կապահովեն երկարաժամկետ ազդեցություն և կընդգրկեն ֆինանսավորման նախագծեր, որոնք աջակցում են փոքր ձեռներեցությանը, ենթակառուցվածքների վերականգնմանը և կխթանեն տնտեսությունը: Միևնույն ժամանակ նախաձեռնությունը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ պահպանելու և առաջ մղելու հայկական ժառանգությունը տարածաշրջանում: Այն նաև կշարունակի աջակցել նախագծերի, որոնք անմիջական օգնություն են տրամադրում Արցախի անապահով համայնքներին»,- նշված է նախաձեռնության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Արցախի մարդասիրական ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն ընդհանուր 581 740 դոլար (300 660 500 դրամ) է հատկացրել՝ աջակցելով 57 տեղական եւ միջազգային նախագծի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին