Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 13:24 22-02-2021

ՕԼԳԱ ԲՈՒԶՈՎԱՆ ԴԱՎԱՅԻՆ ԱՆՎԱՆԵԼ Է ՀԱՐԱԶԱՏ ՄԱՐԴ ԵՒ ԱՋԱԿՑԵԼ ТАНЦЫ СО ЗВЕЗДАМИ ՇՈՈՒԻ ԺԱՄԱՆԱԿ

Հունվարի վերջին Օլգա Բուզովան երկրպագուներին ապշեցրել էր անսպասելի հայտարարությամբ, որ հրաժեշտ է տալիս Դավիթ Մանուկյանին։ Հեռուստահաղորդավարուհին բլոգերին մեղադրել էր բռնության, ինչպես նաեւ դավաճանության մեջ։ Սակայն, այսօր խոստովանել է, որ դեռ ջերմ զգացմունքներ ունի նախկին սիրեցյալի հանդեպ եւ աջակցել է նրան պարային շոուում հաղթանակի համար մղվող պայքարում:

35-ամյա Օլգա Բուզովան երկրպագուների հետ անկեղծ զրույցի է բռնվել Դավայից բաժանվելուց հետո։ Երգչուհին նշել է, որ դեռ տառապում է հարաբերությունների խզման պատճառով, սակայն փորձում է իրեն ձիգ պահել։ «Ես դժվար ժամանակաշրջան եմ ապրում», - անկեղծացել է Օլգան։ - Այս ամենն այնքան դժվար է ինձ համար, որ ես ոչ մի ծրագրի չեմ գնում, չեմ խոսում իմ անձնական ապրումների մասին, ինքնուրույն աշխատում եմ ինձ վրա, որովհետեւ ամեն ինչ ադեկվատ բացատրելու համար պետք է ժամանակ անցնի»:

Արտիստուհին նաեւ չի մեղադրել նախկին սիրեցյալին՝ իրենց իդեալական թվացող սիրավեպի խզման մեջ՝ հայտարարելով, որ բաժանման մեջ միշտ մեղավոր են երկուսը։ «Ինչ-որ մեկը չի կարողացել զիջել, ինչ-որ մեկը ժամանակին չի հանգստացրել, չի բացատրել։ Ընդհանրապես, դուք նկատել եք, որ հաճախ խնդիրներն առաջանում են, երբ մենք դադարում ենք խոսել, կիսվել վիրավորանքներով, վախերով։ Մեղավոր են, իհարկե, երկուսն էլ։ Ամեն մարդ չի կարող ընդունել իր մեղքը, իր սխալը։ Իսկ մյուսը նեղանում է եւ այդպես շարունակ։ Ստացվում է նչ-որ փակ շրջան։ Երբեմն մարդիկ մտածում են, որ ավելի հեշտ է դուրս գալ այդ շրջանից, որպեսզի չտառապեն», - կիսվել է աստղը։

Սակայն Բուզովան հայտարարել է, որ չի բացահայտի Դավայի հետ վեճի բոլոր մանրամասները եւ հակառակը՝ աջակցել է նրան «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Танцы со звездами» շոուում: «Մոտ երկու տարի ես հավատարիմ, նվիրված եմ եղել, սիրել եմ մի տղամարդու, ցանկացել եմ մինչեւ վերջ եւ ընդմիշտ, աջակցել եմ, նվիրել եմ սերս, հոգատարությունս, ուշադրությունս... նա ինձ համար դարձել է շատ հարազատ մարդ, չնայած այն բանին, թե հետո ինչ պատահեց։ Ես գիտեմ, որ հիմա Դավիթի համար շատ կարեւոր շրջան է, գիտեմ, թե որքան կարեւոր է նրա համար հաղթանակը եւ... եթե այդ հաղթանակը նրան երջանիկ դարձնի, ես երջանիկ կլինեմ։ Ես կոչ չեմ անի... դա ձեր ընտրությունն է, պարզապես նա իսկապես պրոֆեսիոնալ է, զիլ պարող եւ Դավիթը արժանի է այդ հաղթանակին: Ես հույս ունեմ, որ դու երջանիկ կլինես», - եզրափակել է Օլգան։