Ներքին 5 տարի առաջ - 12:57 22-02-2021

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ, ՌԷՊ, ՀՕՊ և ԱՆՕԴԱՉՈՒ ԱՎԻԱՑԻԱ․ՀՀ-Ն ԲԱՐԵՓՈԽՈՒՄ Է ԲԱՆԱԿԸ

Հայաստանի պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մարտական գործողություններից հետո Հայաստանը բարեփոխում է բանակը, օպտիմալացնում անձնակազմը, ացնում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի։

«Բանակի բարեփոխում ՀՀ-ում ոչ միայն նախատեսվում է, այլ այն արդեն ընթացքի մեջ է, ընդ որում այդ գործընթացին անմիջական մասնակցություն ունեն նաև մեր ռուս գործընկերները»,- ասել է նա։

Ըստ նրա՝ բանակաշինությունն ընհանրապես հարատև գործընթաց է, իսկ Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն այն դարձնում է առաջնահերթ։

«Անշուշտ, հաշվի առնելով հայտնի իրադարձությունները Ղարաբաղում և մարտկան փորձը, մենք արմատապես վերանայել ենք հետևյալ հարցերը՝ ըստ նշանակության մարտական և ընդհանուր անձնակազմի օպտիմալացում, առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման հաշվին, ընտրական վերազինում՝ առաջնահերթ ուղղություններով նոր համակարգերի և համալիրների կիրառմամբ, կադրային ներուժի պահպանում, սպաներով, պետծառայողներով և պայմանագրայիններով համալրման մակարդակի բարձրացում»,- ասել է Վ․ Հարությունյանը։

Ըստ նրա՝ հիմնական ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը։

ՊՆ ղեկավարը հիշեցրել է, որ հունվարի 25-30-ը ՀՀ-ում էին ՌԴ ՊՆ ներկայացուցիչները՝ ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանն աջակցելու նպատակով։ Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են հանձնարարականներ հետագա գործողությունների ՀՀ ԶՈւ արդիականացման շրջանակում միջոցառումնրի վերաբերյալ՝ շեշտը դնելով ռազմատեխնիկական բաղադրիչի վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու