Ներքին 5 տարի առաջ - 16:20 19-02-2021

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է RAN OIL-Ի ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ

Գործարար, «Սիլ կոնցեռնի» սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը գնում է բենզինի, վառելիքի շուկայում հայտնի RAN Oil ընկերության բաժնեմասերը։ Տեղեկությունը հաստատել է գործարարի խոսնակ Աննա Մկրտչյանը:

Բենզինի, վառելիքի, քսայուղերի մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվող RAN Oil ընկերության միակ բաժնետերը Ռոբերտ Գալուստյանն է:

Երևանում ունի 11 բենզալցակայան ունեցող ընկերությունը ներկայացնում է նաև «Ջի էներջի» ավտոտեխսպասարկման ցանցը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2020 թ.-ի համապատասխան ուսումնասիրությունում բենզին և վառելիք ներմուծողների ցանկում RAN Oil-ը չկա, ինչը նշանակում է, որ ընկերությունը բենզին կամ վառելիքի այլ տեսակներ գնում է խոշոր ներմուծողներից՝ «Ֆլեշ»-ից, «Սիփիէս օյլ»-ից, «Մաքս պետրոլ»-ից կամ «Պլատինում օյլ»-ից, գրում է Civilnet-ը։

Աննա Մկրտչյանը, պատասխանելով հարցին, թե որքան է արժեցել RAN Oil-ը ձեռք բերելու գործարքը, ասել է՝ ներկայում մանրամասներ հաղորդել չի կարող, քանի որ գործարքը դեռչ ավարտվել: Նա տեղեկացրեց նաև, որ դեռ 2017թ. «Սիլ կոնցեռնի» մեջ մտնող ընկերություններից մեկը շատ փոքր քանակով սկսել է բենզին ու ավիակերոսին ներմուծել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում