Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:50 19-02-2021

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ՌԴ՝ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի է համապատասխան որոշման համաձայն՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի ՌԴ՝ գործարար շրջանակների հետ հանդիպելու և գործակցության հարցեր քննարկելու: Նրան կուղեկցի հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ Լիանա Սիմոնյանը։

Նրանք կգործուղվեն հետպատերազմյան շրջանում ՌԴ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

Ըստ պաշտոնական տեղեկատվություն՝ գործուղումը կտևի փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը ներառյալ. Մոսկվա՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, Տյումեն` մարտի 3-4-ը, Չելյաբինսկ՝ մարտի 4-5-ը, Եկատերինբուրգ՝ մարտի 5-7-ը:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա