copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:30 19-02-2021

ԱՀԿ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՇՏԱՄԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԱԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամը սովորականից ավելի վարակիչ է: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:

ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժանմունքի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն ընդգծել է, որ դա չի ազդում հիվանդության ծանրության վրա:

«Այդ շտամն ավելի վարակիչ է, ինչպես և բրիտանականը»,- ասել է նա:

Կերկհովեն նշել է, որ առաջվա նման պետք է պահպանել սանիտարական կանոնները՝ վարակի տարածումը դանդաղեցնելու համար: