Մամուլ 5 տարի առաջ - 10:05 17-02-2021

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ. ԻՆՉ ՓՈՐՁԵՑ ԱՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո ծավալուն հարցազրույց ունեցավ՝ անդրադառնալով հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի: Ըստ էության, նախկին նախագահն իր այս հարցազրույցով, որը հրապարակվեց երկու մասով, մի քանի նպատակ էր հետապնդում։ Նախ նա փորձեց ձերբազատվել այն տարածված կարծիքից, թե Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ծրագիրն է:

Բացի այդ, նա անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության բանակցային պոցեսին եւ բավականին մանրամասն տրամաբանական բացատրություններով փորձեց ապացուցել, որ իր իշխանության տարիներին Հայաստանի դիրքերն իսկապես լավ են եղել:

Անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին, իր հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց»։

Ըստ էության, այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում էր նվազեցնել Կարեն Կարապետյանի վարկանիշը, բայց չստացվեց: Ի վերջո, եթե իշխանությունը փոխանցվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին, ապա ինչո՞ւ 2018 թվականի մայիսի 1-ին Հանրապետական խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում եւ մայիսի 01-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։

2018թ. մայիսի 08-ի ընտրությանը Հանրապետականը կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորների, «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, Հանրապետական կուսակցության բուն կորիզը չէր քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն կուսակցության հորդորով խմբակցության մի քանի պատգամավորներ ընտրեցին հենց Փաշինյանին, եւ, ըստ այդմ, Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Սակայն սա էլ ամենը չէ. արդեն հոկտեմբերին Հանրապետական խմբակցության պատգամավորները երկու անգամ չընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, որն էլ հանգեցրեց խորհրդարանի ինքնալուծարմանը:

Այսինքն՝ ամենաքիչը երեք անգամ Հանրապետական կուսակցության ուղղակի ջանքերի շնորհիվ է հենց իշխանությունը փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:
Այս իրողությունները շրջանցելով ի՞նչ խնդիր էր այդպես լուծում Սերժ Սարգսյանը. նա փորձում էր իր նոր հայտարարություններով հանրության մոտ առկա բացասական տրամադրությունները շեղել դեպի Կարեն Կարապետյանը: Ի վերջո, տարբեր հարցումներով Կարեն Կարապետյանը նախկին իշխանության ներկայացուցիչներից միակն է, որը բարձր վարկանիշ ունի Հայաստանում։ Նշենք, որ Կարեն Կարապետյանը որեւէ կերպ չի արձագանքել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում