Ներքին 5 տարի առաջ - 12:39 16-02-2021

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՋՈՂՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ COVID-19-Ի ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար: Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով:

Վերջինս բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, աշխատանքի թափանցիկությունը, հատկապես COVID-19-ի ցուցանիշների առումով:

Անդրադառնալով հյուրի նկատառումներին` նախարարը նշել է. «Մենք կարևորում ենք հանրային իրազեկումն ու COVID-19-ի դեմ տարվող պայքարում տվյալների թափանցիկության ապահովումը: Կառավարությունն ու մեր գերատեսչությունն անում են հնարավորինը համավարակի կանխատեսվող 3-րդ ալիքից խուսափելու համար: Գիտակցում ենք, որ հակառակ պարագայում, ևս մեկ ալիքը կարող է չափազանց լուրջ ճգնաժամ ստեղծել տնտեսության և առողջապահական համակարգի համար»:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են Նիդերլանդներում սփյուռքի կատարած աշխատանքին, մասնավորապես` պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներին պրոթեզներով ապահովելուն: Ուրվագծվել են նաև ապրիլին նախատեսվող բժշկական թիմի այցը Հայաստան և վերականգնողական բուժօգնություն կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ