Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 22:21 09-02-2021

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ, ՄԻԱՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՍՄԵՏԻԿԱ. ՌԱՎՇԱՆԱ ԿՈՒՐԿՈՎԱՅԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

40-ամյա դերասանուհին վերջերս կտրուկ փոփոխեց արտաքինը: Նա ներկայացավ շիկահեր և կարճ կտրվածքով մազերով: Սակայն, կարծես, ժամանակը չի ազդում նրա արտաքին տեսքի վրա, նա իր տարիքից 10 տարով ավելի երիտասարդ է երևում:

Արդյոք, որո՞նք են նրա գեղեցկության և ներդաշնակության գաղտնիքները.

1.Սնունդ

Դերասանուհին օգտագործում է շատ ջուր, սպիտակուցներով և ածխաջրերով հարուստ սնունդ: Նրա առավոտը սկսվում է մեկ բաժակ տաք ջրով՝ կիտրոնի հետ: Այնուհետև օրվա ընթացքում շատ ջուր խմելը օգնում է բարելավել նյութափոխանակությունը և կանխել շատակերությունը: Քանի որ Կիրկովան մսից հրաժարվել չի կարողանում, օգտագործում է սպիտակուցներով հարուստ ծովամթերք, ձուկ, միս (հորթի, գառան միս) և թռչնամիս, բացի այդ բանջարեղեններ և մրգեր: Իսկ ածխաջրերի պաշարը լրացնում է բրնձով, հնդկաձավարով, վարսակի փաթիլներով և այլ սննդարար մթերքներով: Դա նրան հաղորդում է էներգիա և օգնում քաղցած չլինել երկար ժամանակ:

Նա նաև հրաժարվել է օգտագործել հացաբուլկեղեն, գազավորված ըմպելիքներ, ալկոհոլ, երշիկեղեն և արագ սնունդ: Ըմպելիքների շարքում, բացի մաքուր ջրից, նա նախընտրում է թեյ՝ հատկապես իր սիրած հասմիկով:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ նա հիմնականում կարևորում է չափի զգացողությունը: Նրա վերջին կերակուրը քնելուց 3-4 ժամ առաջ է:

2. Սպորտ

Կուրկովայի համար առողջ ապրելակերպը լիարժեք է դարձնում սպորտը: Յոգա, բոքս, ստրեչինգ – մարզման այն տարբերակները, որոնք օգնում են լիցքաթափվել աշխատանքային ծանրաբեռնվածությունից, և պահպանել արտաքին տեսքն ու գեղեցկությունը: Յոգայով սկսել է հետաքրքրվել միայն վերջերս Բալի կատարած ուղևորութան ընթացքում: Նա նշել է «Նախկինում ես յոգային լուրջ չէի վերաբերվում, չգիտեի, որ այն կարող է լինել ավելի տարբեր, ավելի արդյունավետ մարզադահլիճում ֆունկցիոնալ մարզումներից: Յոգան միշտ ինձ հետ է: Այո, ես դեռ ճարպկություն, ուժ և ձգում չունեմ որոշ բարդ վարժություններ անելու համար, բայց ես սովորում են և կշարունակեմ»:

Ռեվանշան կարծում է, որ միշտ կարելի է ժամանակ գտնել սպորտի համար: Նա հաճախում է մարզասրահ շաբաթական հինգ անգամ.

«Սպորտը ոչ միայն նուրբ մարմինն է, թեթևությունը, վստահությունը, և ճկունությունը, այլ նաև կարգապահությունը, ինքնակրթությունը, ճիշտ օրակարգը, ճիշտ խնամքը և իսկական սերը ինքդ քո նկատմամբ»:

Սպորոտվ նա հետաքրքրվել է 35 տարեկանից, երբ պետք էր վերանայել ապրելակերպը, սննդակարգը և վերահսկել մարմնի կառուցվածքը: «Խնդիրը բոլորովին այն չէ , թե ինչ է պատահում ինքնագնահատականի հետ, երբ այլ չափսի հագուստ ես սկսում կրել, այլ քո բարեկեցության և ֆիզիկական կարողությունների մասին է: Թույլ , անփորձ մարմինը չի կարող օգտագործել իր ամբող ներուժը, արագ հոգնում է, չի կարող շատ բան անել, ցանկացած ավելորդություն խլում է նրա էներգիան հեշտությամբ: Ես ինքս ինձ ասացի կանգ առ: Վերանայեցի իրավիճակը: Ընկերացա սպորտի հետ: Այո, հրաշքն անմիջապես տեղի չունեցավ: Բայց վեց ամիս անց ես սկսեցի դառնալ իմ լավագույն տարբերակը: Այժմ ես ուժեղ եմ, ավելի դիմացկուն, ճկուն, քան 15 տարի առաջ»,- ասում է նա:

Կուրկովամ նաև հաճախում է ստրեչինգի: Նրա կարծիքով դա օգնում է իր աշխատանքին. «Մարտաֆիլմերում նկարահանվելուց հետո ակնհայտ դարձավ, որ մարտական տեսարաններում բարդ հնարքների, համոզիչ լինելու համար հարկավոր է ճկուն, պատրաստված մարմին»:

3. Դեմքի և մարմնի առողջ խնամք, գեղեցկության գաղտնիքներ

Առօրյա կյանքում Կուրկովան գործնականում չի օգտագործում դեկորատիվ կոսմետիկա և շատ հաճախ սոցիալական ցանցերում կիսվում է առանց դիմահարդարման նկարներով: Նա ընդհանուր առմամբ դիմահարդարվել սկսել է բավականին ուշ, որովհետև ընտանիքը հավանություն չի տվել: Նրա տատիկի կարծիքով խնամված բնական տեսքը ավելի կանացի է, քան մեկ տոննա դիմահարդարումը: Այդ մասին պատմել է Կուրկովան Buru 24/7-ի հետ հարցազրույցում:

Մաշկի խնամքի համար Կուրկովան օգտագործում է խոնավեցնող դիմակներ շաբաթական մեկ անգամ: Նա հազվադեպ է դիմում կոսմետոլոգի:

Նա նշում է նաև, որ առողջ քունը իր սիրելի «գեղեցկության ծեսն է»: Նա օգտագործում է C, D, Omega-3 և կոլագեն վիտամիններ:

Խնամքի անբաժան մասն են կազմում նաև բուժիչ լոգարանները՝ եթերայուղերով, յոդբրոմ աղի հավելումներով, և կոնտրաստային ցնցուղները:

Աստղը նաև դեմ է պլաստիկ վիրաբուժությանը: Նա կարծում է, որ բնական գեղեցկությունից լավ բան չկա և պարտադիր չէ, որ կնճիռները լինեն ծերության ցուցանիշ: Ամենահարթ դեմքին էլ արտահայտվում է տարիքը: Ավելի կարևոր է, ինչ ես զգում, որքան էներգիա, ցանկություն և թեթևություն կա քո մեջ, երբ աչքերդ փայլում են, երջանիկ ես և կարող ես անհիշաչարորեն սիրահարվել քո կնճիռներին:

Ամենից շատ դիտված