Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:26 10-02-2021

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՐԴԵՆ ՀԱՏՈՒՑԵԼ Է 1527 ԸՆՏԱՆԻՔԻ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է, որ ընթացակարգերի՝ հատուցման ցուցակների հրապարակման պահից սկսած Հիմնադրամի աշխատակազմը սկսում է իրականացնել հատուցումների գործընթացը: Այօր Հիմնադրամն այս մասին հաղորդագրություն է տարածել․

«Համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ընթացակարգերի՝ հատուցման ցուցակների հրապարակման պահից սկսած Հիմնադրամի աշխատակազմը սկսում է իրականացնել հատուցումների գործընթացը, որը ենթադրում է ժամանակատար աշխատանք։

Վստահեցնում ենք, որ հատուցման ցուցակներում առկա բոլոր զինծառայողների շահառու հանդիսացող հարազատները կստանան օրենքով հասանելի և՛ միանվագ, և՛ ամսական հատուցումները։ Հիմնադրամի աշխատակազմը ուժերի գերլարումով իրականացնում է իր առաքելությունը։

Մենք օրական ստանում են բազմաթիվ զանգեր, նամակներ` խնդրանքով ստուգել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի անվան առկայությունը գումարի փոխանցման ցուցակներում: Պարզապես խնդրում ենք լինել համբերատար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր դիմում ստանալու է օրենքով սահմանված հատուցում:

Յուրաքանչյուր զանգի, նամակի պատասխանանում ենք մեծ սիրով և պատրաստակամությամբ, սակայն այդ գործընթացը մեզնից ժամանակ է խլում բուն գործառույթն իրականացնելու։

Տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում արդեն իսկ 553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր։ Այնուամենայնիվ, վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից մեկն է այսօր ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան