Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 10:30 08-02-2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 647 ՄԼՆ 230 ՀԱԶ. ԴՈԼԱՐՈՎ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազ. ԱՄՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազ դոլարի փոխարեն, այսինքն՝ աճել 647 մլն 230 հազ. դոլարով կամ 8.84%-ով:

Արտաքին պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 53 մլն 147 հազ. դոլար և մեկ տարում աճել 268 մլն 629 հազ. դոլարով կամ ավելի քան 4.64%-ով, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5 մլրդ 593 մլն 202 հազ. դոլար և 12 ամսում աճել ավելի քան 298 մլն դոլարով կամ մոտ 5.63%-ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմել է 459 մլն 944 հազ. դոլար և 2019-ի դեկտեմբերի 31-ի համեմատ նվազել 29 մլն 373 հազ. դոլարով կամ մոտ 6%-ով (կրկնահաշվարկից խուսափելու նպատակով` ՀՀ կենտրոնական բանկի արտաքին վարկերի գծով ՀՀ կառավարության կողմից տրամադրված արտաքին երաշխիքները արտացոլված են ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքի մեջ):

ՀՀ ներքին պարտքը 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլրդ 915 մլն 340 հազ. դոլար և մեկ տարում աճել 378 մլն 601 հազ. դոլարով կամ ավելի քան 24.6%-ով, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի գծով 1 մլրդ 834 մլն 773 հազ. դոլար պարտավորությունները այդ ժամանակահատվածում աճել են ավելի քան 422 մլն դոլարով կամ մոտ 29.9%-ով, իսկ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին կազմել է 80 մլն 567 հազ. դոլար և 2019-ի նույն օրվա համեմատ նվազել 43 մլն 402 հազ ԱՄՆ դոլարով կամ ավելի քան 35%-ով:Այլ ներքին պարտավորություններ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան