Ներքին 5 տարի առաջ - 14:14 03-02-2021

«ԱՐՑԱԽՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ»․ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ հետպատերազմական Արցախում այս պահին սոցիալական և հումանիտար որևէ խնդիր չկա:

Նա նշել է, որ նոյեմբերի 10-ին Արցախում բնակվում էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվը 100,000-ից ավելի է։

«Կորցրած տարածքների բնակչությունից ավելի քան 5000 հոգի բնակվում է Արցախում»,- նշել է նախարարը։ Նա նաև ասել է, որ այս պահին Արցախում ամբողջությամբ վերականգնված է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Գրեթե ամբողջությամբ վերականգնված է կապը:

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի