Երևան +19°
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:45 02-02-2021

2021 Թ.-ԻՆ ՀԱՊԿ-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՇՈՒՐՋ 8 ԽՈՇՈՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

«ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում է 2021 թ.-ին անցկացնել շուրջ ութ խոշոր զորավարժություն:

«Ես կարող եմ ասել սոսկ խոշորների մասին, մեզ մոտ այդպիսիք շուրջ ութ են»,- ասել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մեծ մասը տեղի կունենա Տաջիկստանի տարածքում, որովհետև այդ երկիրը 2021 թ.-ին նախագահում է կառույցը: Զասը նաև նշել է, որ Աֆղանստանն ահաբեկչական սպառնալիքների լուրջ աղբյուր է մնում տարածաշրջանային անվտանգության համար:

«Աֆղանստանը մնում Է ահաբեկչական սպառնալիքի լուրջ աղբյուր: Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում այնտեղ կատարվել է 50-ից ավելի ահաբեկչական գործողություն, շուրջ 4 հազար մարդ տուժել Է»,- ասել է նա:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն այժմ ոչ մի կարգի շփումներ չունեն, նույնիսկ աշխատանքային մակարդակով, ուստի հարաբերությունների վերաբեռնման մասին խոսք չկա: «Հարաբերությունները վերաբեռնելու համար ուղղակի շփումներ են պետք: Մենք այժմ ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կարգի շփումներ չունենք, ըստ էության փոխգործակցություն ընդհանրապես չկա նույնիսկ աշխատանքային մակարդակով»,-հավելել է Ստանիսլավ Զասը:

Ձեզ գուցե հետաքրքրի