Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 14:35 02-02-2021

ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՍԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ երկրում կարող է ընդունվել նոր սահմանադրություն: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի կառավարության նիստից հետո ելույթ ունենալով՝ Էրդողանը հավանական է համարել մոտ ապագայում նոր սահմանադրության քննարկման հնարավորությունը՝ պայմանով, որ այս հարցում փոխզիջում է ձեռք բերվելու իշխող Ժողովրդական դաշինքի հետ: Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ Հիմնական օրենքի շուրջ աշխատանքները պետք է լինեն թափանցիկ, իսկ փաստաթղթի վերջնական տեքստը պետք է ներկայացվի ժողովրդի հավանությանը: