Ուղիղ եթեր
ԱՍՏՂԱՅԻՆ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐ, ՈՎՔԵՐ  ԱՐՀԱՄԱՐՀԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ  ԵՎ ԸՆՏՐԵԼ  ԵՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏՆԵՐ
copy image url

ԱՍՏՂԱՅԻՆ ՀԱՐՍՆԱՑՈՒՆԵՐ, ՈՎՔԵՐ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐԵԼ ԵՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏՆԵՐ

Ավելին 4 տարի առաջ - 19:43 30-01-2021

Շատ աղջիկներ վաղ հասակից պատկերացնում են իրենց իդեալական հարսանեկան զգեստը: Մեկի համար այն դասական սպիտակ է, մեկ ուրիշի համար՝ ավելի էքստրավագանտ: Ամեն դեպքում հարսանեկան զգեստի համար գործում է մեկ օրենք, որպեսզի հարսնացուն լինի երջանիկ և գոհ: Պարզվել է, որ ոչ ստանդարտ հարսանեկան զգեստների նորաձևությունը հայտնվել է անցյալ դարի կեսերին: Adme.ru-ն փորձել է ներկայացնել և վերհիշել ամենաարտասովոր և վառ արարողակարգային զգեստները, որոնք հարսնացուներին հաղորդել են յուրահատուկ հմայք: Իսկ վերջում որպես բոնուս ներկայացված է նորաձևության ևս մեկ ինքնատիպ հանդերձանք:

1. ՌԻՏԱ ՀԵՅՎՈՐԴ, 1949 թ.

Արքայզն Ալի Խանի հետ իր երկրորդ ամուսնության համար 1940-ականների կինոաստղ Ռիտա Հեյվորդը նախընտրել էր նրբագեղ դարսերով կապույտ զգեստ և համապատասխան լայնեզր գլխարկ: Ավելի ուշ, այս համադրությունը տարածված դարձավ արևմտյան նորաձևության վարպետների շրջանում:

2. ՄԵՐԼԻՆ ՄՈՆՐՈ, 1954 թ.

Բեյսբոլի լեգենդ Ջո Դի Մաջոյի հետ հարսանեկան արարողության համար Մերլին Մոնրոն կրել է ծնկից ներքև շատ անսովոր մուգ շոկոլադեգույն զգեստ և համապատասխան բաճկոն: Միայն էրմինի մորթուց պատրաստված մանյակն էր սպիտակ: Կինոաստղի նման պարզ և յուրօրինակ հարսանեկան զգեստը շատերին թվաց զարմանալի: Չնայած արարողությունը ևս կազմակերպված էր բավականին համեստ և առանց շքեղ զարդարանքներիի:

3. ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐ, 1964 թ.

Հինգերորդ ամուսնու ՝ Ռիչարդ Բարթոնի հետ հարսանիքին, Թեյլորը հագել էր դեղին օրգանզայից զգեստ: Նրա հանդերձն այն ժամանակ բավականին անսովոր էր՝ ծածանվող ուրվագծով, պարանոցի լայն բացվածքով և վայր իջնող թևքերով: Զգեստը ստեղծվել էր դիզայներ Իրեն Շարաֆի էսքիզների համաձայն: Որպես զարդարանք նա կրել է փեսացուի նվերը՝ Bulgari բրոշ` մեծ զմրուխտով և ադամանդներով շրջանակված: Հարսանեկան քողի փոխարեն Թեյլորի գլուխը զարդարված էր իրական հակինթների և գեղեցիկ շուշանների ծաղկեպսակով:

4. ՋԵՅՆ ՖՈՆԴԱ, 1965 թ.

Ջեյն Ֆոնդան նախընտրեց 1960-ականներին հատուկ տեսքը. բարձր օձիքով անթև մինի-զգեստ և սև երկարաճիտք բարձրակրունկներ: Չնայած այս հանդերձանքը այնքան էլ նման չէր հարսանեկանին, սակայն այն հիանալի կերպով ընդգծում էր հարսի նուրբ կազմվածքը:

5. ԼԱՅԶԱ ՄԻՆՆԵԼԼԻ, 1967 թ.

Լայզա Մինելլին որոշեց հրապուրել իր նրբագեղ հարսանեկան զգեստով: Նա նախընտրեց բարձր օձիքով և ծալքազարդ թևքերով ժանյակե վերնաշապիկ՝ կրեմագույն հարթ կիսաշրջազգեստի համադրությամբ:

6. ՕԴՐԻ ՀԵՓԲԸՐՆ, 1969 թ.

Givenchy-ի պարզ ու նորաձեւ մինի զգեստով Օդրի Հեփբըրնը որոշել էր ընդծել բնական գեղեցկությունը: Հարսանեկան քողի փոխարեն դերասանուհին զգեստին համապատասխան բաց վարդագույն գլխաշոր էր կապել: Արդյունքում միջոցառումը շատ ինքնատիպ ու հիշարժան դարձավ:

7. ՆԱՏԱԼԻ ՎՈՒԴ, 1969 թ.

Մեկ այլ հարսնացու ևս, ով ընտրել է դեղինը սպիտակի փոխարեն, դերասանուհի Նատալի Վուդն է: Ասեղնագործ զգեստից բացի, նա կրել է սպիտակ ու դեղին ժապավեններով զարդարված ծաղկեպսակ: Բացի այդ ինքնատիպ էր հարսնացուի ծաղկեփունջը՝ ցորենի փնջերից կազմված:

8. ՅՈԿՈ ՕՆՈ, 1969 թ.

Յոկո Օնոն, լինելով արտասովոր անձնավորություն, որոշեց իր հարսանիքին ներկայանալ շատ անսովոր հանդերձանքով՝ մինի կիսաշրջազգեստ, գոլֆեր, ֆետրե եզրավոր գլխարկ և խոշոր արևային ակնոցներ: Թերևս այս համադրությունը արտացոլում էր այդ դարաշրջանի նորաձևության հիմնական միտումները:

9. ՍԻԼԼԱ ԲԼԵՔ, 1969 թ.

Հանրաճանաչ բրիտանացի դերասանուհի և երգչուհի Բլեքը որոշեց անտեսել հարսանեկան բոլոր կանոնները և հագնել թավշից պատրաստված կարմիր կարճ զգեստ՝ այն համադրելով սպիտակ զուգագուլպաների հետ: Պետք է նշել, որ հանդերձանքը ստացվել է հաջողակ, և սիրահարները միասին ապրել են ավելի քան 30 տարի:

10. ԷՄՄԱ ԹՈՄՓՍՈՆ, 1989 թ.

Էմմա Թոմփսոնը, երբ ամուսնացավ իռլանդացի դերասան Քենեթ Բրանի հետ, ակնհայտորեն ամենասովորական հարսնացուներից մեկն էր: Այս նշանակալից օրվա համար դերասանուհին ընտրել էր գունագեղ զգեստ՝ սեղմիրանով և ծնկներին հասնող փարթամ շրջազգեստով: Բացի այդ հարսնացուն կրում էր շղարշով զարդարված ճոխ և նրբագեղ գլխարկ:

11. ԳՎԵՆ ՍՏԵՖԱՆԻ, 2002 թ.

Հավանաբար, այսօր դժվար է ինչ-որ մեկին զարմացնել վառ վարդագույն հարսանեկան զգեստով, բայց 2002 թավականին այն բավականին համարձակ քայլ էր, որին դիմելուն ընդունակ էր միայն ռոք աստղը: Գվեն Ստեֆանին կամարազարդ սյուների ներքո քայլեց Christian Dior-ի շքեղ զգեստով, որը պատրաստել էր Ջոն Գալյանոն: Զգեստի գլխավոր առանձնահատկությունն էր երկար փեշը:

12. ՊԱՄԵԼԼԱ ԱՆԴԵՐՍՈՆ, 2006թ.

Եթե ​​ինչ-որ մեկը պատրաստ էր գրեթե ամբողջովին մերկ լինել սեփական հարսանիքին, դա Պամելա Անդերսոնն էր: Զույգը որոշեց ամուսանանալ Սեն-Տրոպեի լողափին, որպեսզի հարսնացուն աչքի ընկնի միայն փոքրիկ բիկինիով:

13. ԵՎԱ ԼՈՆԳՈՐԻԱ, 2007 թ.

Հարսանիքի պաշտոնական արարողության համար, որը տեղի է ունեցել Փարիզում, Եվա Լոնգորիան կրել է Chanel-ի փոքրիկ վարդագույն զգեստ՝ զարդարված թանկարժեք քարերով: Արարողությունից հետո այն փոխարինվել է կարճ սպիտակ զգեստով: Ի դեպ, ամուսնական զույգն այս նշանակալից իրադարձության համար ընտրել է գեղեցիկ ամսաթիվ՝ 07.07.2007: Երեկոն շարունակվել է Փարիզի մերձակայքում գտնվող 17-րդ դարի գեղատեսիլ ամրոցում:

14. ԿԻՐԱ ՆԱՅԹԼԻ, 2013 թ.

Կիրա Նայթլին և նրա ընտրյալ Ջեյմս Ռայթոնը որոշեցին չգովազդել իրենց հարսանիքը, ուստի արարողությունից պաշտոնական լուսանկարներ չհրապարակվեցին: Այնուամենայնիվ, հասարակությանը հաջողվեց տեսնել աստղի հարսանեկան զգեստը: Ըստ ամենայնի՝ Նայթլիին այնքան դուր եկավ Chanel-ի այդ կրեմագույն շղարշե զգեստը, որ հարսանիքից հետո նա դրանով հայտնվեց կարմիր գորգին:

15. ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻ, 2014 թ.

Վենետիկում է տեղի ունեցել հոլիվուդյան ամենաերկարակյաց ամուրիներից մեկի ամուսնության պաշտոնական արարողությունը: Այդ նշանակալից օրվա համար նրա հարսնացուն ընտրել է ոչ թե զգեստ, այլ նրբագեղ կոստյում՝ պալացցո ոճի տաբատով և լայնեզր գլխարկով:

16. ՔԵՅԼԻ ԿՈՒՈԿՈ, 2014 թ.

Հայտնի դերասանուհին հարսանեկան զգեստը ընտրել է անվանի դիզայներ Վերա Վանի հավաքածուից: Սեղմիրանով և ճոխ փեշով գրավիչ վարդագույն շքեղ զգեստը ընդգծում էր հարսի բացառիկ ճաշակը:

17. ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱ ԹԵՐԵԶԱ, 2014 թ.

Արիստոկրատական ​​հարսանիքները միշտ էլ յուրահատուկ իրադարձություններ են: Իսկ կապտարյուն հարսնացուները հաճախ ընտրում են դասական հանդերձանքներ արարողության համար: Բայց արքայադուստր Մարիա Թերեզան, Գերմանիայի ամենահարուստ արիստոկրատներից մեկի դուստրը, որոշեց հրաժարվել ավանդույթից և արարողության համար ընտրեց Vivienne Westwood-ից արտասովոր զգեստ:

18. ՔԵԹ ՖՈՆ ԴԻ, 2018 թ.

Հայտնի պատկերասրահի սեփականատերը և Kat Von D կոսմետիկայի ապրանքանիշի հիմնադիրը նշեց հարսանեկան արարողությունը երկու անգամ: Սկզբում Քեթը իր ինստագրամյան էջում պարզապես տեղադրեց հարսանեկան մատանիների լուսանկար և հայտարարություն այն մասին, որ ամուսնացել է երաժիշտ Լիֆար Սեյերսի հետ: Իսկ որոշ ժամանակ անց նորապսակները պաշտոնապես նշեցին այս իրադարձությունը: Հարսնացուն կազմակերպեց գոթական ոճի հարսանիք և կրեց վառ կարմիր զգեստ, որը փոքր-ինչ հիշեցնում էր Մալեֆիսենտի հանդերձանքը: Նույնիսկ հարսի քողը կարմիր էր, որը ամրացված էր ոլորուն եղջյուրներով գլխազարդին:

19. ԼԻԼԻ ԱԼԵՆ, 2020 թ.

Հանրաճանաչ երգչուհի Լիլի Ալլենն ամուսնացել է նշանավոր Գրեսլենդ մատուռում, որը գտնվում է Լաս Վեգասում: Նրա հարսանեկան արարողությունը ոչ մի կերպ չի կարելի անվանել սովորական, սկսած այն փաստից, որ այն ղեկավարում էր Էլվիս Փրեսլիի կրկնորդը, և վերջացրած հարսնացուի ինքնատիպ հագուստով: Լիլին նախընտրել է 60-ականների ոճով Dior-ի կարճ զգեստ և կերպարը լրացրել շքեղ շղարշե քողով:

Եվ վերջում՝

ԶՈՅԻ ԿՐԱՎԻՑԸ ամուսանացել է 2019թ. գաղտնի հարսանեկան արարողությամբ՝ չկազմակերպելով շքեղ միջոցառումներ: Մի քանի օր շուտ սիրահար զույգը որոշել է անցկացնել հարսանեկան ընթրիքի ավանդական փորձը: Այս իրադարձության համար դերասանուհին ընտրել է արտասովոր հանդերձանք՝ հեծանվային կիսավարտիք և ատլասե վերնազգեստ՝ համադրելով ուլունքապատ և տրիկոտաժե ցանցային հագուստի հետ:

Ամենից շատ դիտված

22:16 Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
22:43 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 22-ամյա երիտասարդ
21:36 Խոշոր հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը
20:55 Բաքվում այսօր հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
18:00 Ճիշտ են անում, որ 150 դրամը չեն վճարում, 100-ը լրիվ հերիք էր․ հարցում
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
16:10 «Գրանդ Քենդի»-ի «Սենդվիչ» պաղպաղակի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ
18:43 Երևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակ
21:19 50%-ից ավելի է վնասը, սաղ բերքը կարկուտը սրբեց, տարավ. Արթիկում փոխհատուցում չեն տվել