ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԼԻԲԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԳՐԱՎՄԱՆ» ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
copy image url

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԼԻԲԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԳՐԱՎՄԱՆ» ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արտաքին 4 տարի առաջ - 15:55 29-01-2021
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքնալթին ասել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղյակ է բրիտանական The Times թերթի այն հրապարակմանը, թե Լիբիայում «գրավված» ռուսական «Պանցիր-C1» զենիթահրթիռային համակարգը (ԶՀՀ), ենթադրաբար, ամերիկացի զինվորականների ձեռքում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք տեղյակ ենք բրիտանական Times թերթի հրապարակմանը»,- ասել է Մաքնալթին: Նա ուղղակիորեն չի պատասխանել գործակալության խնդրանքին՝ հաստատել կամ հերքել այս հաղորդագրությունները: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Պետդեպարտամենտը կարող է ավելի շատ տվյալներ տրամադրել Լիբիայի նկատմամբ Սպիտակ տան վարած քաղաքականության վերաբերյալ: Ինչպես հայտնում է The Times-ը, 2020 թ. հուլիսին ԱՄՆ-ն Լիբիայում գողացել է Լիբիայի ազգային բանակին պատկանող՝ ռուսական արտադրության «Պանցիր-C1» զենիթահրթիռային համակարգը: