ՄՈԴԵԼ ՄԻԼԱ ՅՈՎՈՎԻՉՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է  ԻՐ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
copy image url

ՄՈԴԵԼ ՄԻԼԱ ՅՈՎՈՎԻՉՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԻՐ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

Արտաքին 4 տարի առաջ - 14:58 27-01-2021

Դերասանուհի և մոդել Միլա Յովովիչը և ռեժիսոր Պոլ Անդերսոնը միասին են արդեն 18 տարի և ունեն երեք դուստր:

Միլա Յովովիչը բազմազավակ մայր է, հաջողակ մոդել և հայտնի դերասանուհի: Հոլիվուդում մեծ հաջողությունների հասած դերասանուհին ինչ-որ չափով պարտական է ամուսնուն ՝ Պոլ Անդերսոնին, որը նրան հրավիրեց նրան մարմնավորելու «Չարի կացարան» ֆիլմի գլխավոր դերը: Նկարահանումներին զուգահեռ, սկսվեց նրանց սիրավեպը:

Ինչպես տեղեկացնում է https://www.passion.ru/news/znamenitosti/milla-iovovich-priznalas-chto-nachala-roman-s-muzhem-so-skandala-prigrozila-chto-uedu-27-01-2021.htm?fbclid=IwAR1HWijlyEE5sIpieqttCk94OFBzx8f-E_gdlgFHGP1RbbbMZY7Exqbp9D4 կայքը, դերասանուհին 7 Days- ին տված հարցազրույցում ասել է, որ իր սիրելի տղամարդու հետ հարաբերությունները սկանդալով են սկսվել: «Ֆիլմի սցենարը ես կարդացել էի ինքնաթիռում ու ուղղակի կատաղել: Պոլը գրել էր, որ գլխավոր տեսարանները մարմնավորելու է Միշել Ռոդրիգեսը, որը այդ ժամանակ հասել էր փառքի գագաթնակետին։ Դա կարդալուն պես ես նրան ասացի, որ պետք է լրջորեն խոսենք և սպառնացի, որ նորից հետ եմ վերադառնալու»: Արդյունքում ՝ Միլան ոչ միայն նվաճեց ֆիլմի գործողությունների գլխավոր տեսարանները, այլև ստացավ գլխավոր դերը, և իհարկե, հավերժ մնաց Պոլ Անդերսոնի կյանքում:

Զույգն ունի երեք դուստր ՝ 13-ամյա Էվերը, 5-ամյա Դաշիելը և Օշիան, որը շուտով կդառնա մեկ տարեկան: Էվերն արդեն շարունակում է կարիերան որպես մոդել և դերասանուհի: Աղջիկը մասնակցում է նորաձեւության նկարահանումների, հայտնվում ամսագրերի շապիկներին և նկարահանվում Հոլիվուդում:


«Զգում էի, որ նա դերասանուհի է դառնալու: Դա տեսանելի էր հենց սկզբից։

«Նա մեծացել է նկարահանման հրապարակում։

Յովովիչը հավելել է նաև, որ իր դստեր համար շատ կարևոր է ամեն ինչի հասնել ինքնուրույն, այլ ոչ թե օգտվել այն փաստից, որ հայտնի ծնողների զավակ է: Դերասանուհին հավելել է, որ քասթինգներից հետո շատ հաճախ Էվերը չի ընտրվում գլխավոր դերի համար, ինչը նրան տխրեցնում է։


«Փիթեր Փենի մասին պատմող ֆիլմում Ուենդիի դերը նրան էր պատկանում: Մենք այնքան հպարտ ենք նրանով», - ասում է հպարտ մայրը

Ամենից շատ դիտված

13:32 Եթե կիրակի ընտրություն լիներ, ո՞ր ուժին կքվեարկեին քաղաքացիները․ ՔՊ-ի քվեարկողների թիվը պակասել է
22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
14:41 2 տարեկան Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով
18:54 Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան
15:50 Էջմիածնի սրտում ձուկ եմ բռնում, պարոն Փաշինյան, արի՝ տամ, տար ու կեր․ քաղաքացին՝ վարչապետին
23:13 Վենետիկի վերածված Երևանը՝ անձրևից հետո. տեսանյութ
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
09:05 Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը փնտրում ամենավստահելի սուպերլրագրողին 
18:22 Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է
11:49 Պուտինի սիրելի կեֆիրը «ցնցել է» ռուսական շուկան՝ առաջացնելով պահանջարկի կտրուկ աճ. RIA