copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:59 27-01-2021

ԱՅՍ ՏԱՐԻ ԼՐԱՑՎԵԼՈՒ Է ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԲԱՑԸ․ ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ 2020-ը յուրահատուկ տարի էր և իրենք փորձում էին մի կողմից շարժվել զարգացման ու բարեփոխումների տրամաբանությամբ, մյուս կողմից՝ դիմակայել համավարակի և պատերազմի արհավիրքին։

Ըստ փոխնախարարի, հենց համավարակի ու պատերազմի պատճառով շատ ծրագրեր ուղղակի չեղարկվել են 2020-ին, և պլանավորվում է այս տարի դրանք իրականացնել։

«Տարբեր ուղղություններով աշխատանքներ ենք տանում։ Համավարակի ընթացքում մենք իրականացրինք հեռավար ուսուցման կազմակերպում, կրթական պաշարների ու ռեսուրսների վերազինում։ Մենք նաև հեշտացրինք օտարերկրյա և սփյուռքահայ քաղաքացիների մուտքը Հայաստան, որպեսզի նրանք առաջինը կարողանան մասնակցել ընդունելության քննություններին։

Կուզեի ընդգծել, որ անցած տարի մենք կարողացանք անդամակցել GPE-ին, ինչի շնորհիվ ծրագրի առաջին փուլի համար ստացանք կես միլիոնից մի փոքր ավելի գումար, որով այս տարի լայնածավալ հետազոտություններ են իրականացվելու հանրակրթության ոլորտում։ Դրանով կհարստացվի մեր կրթական ռազմավարությունը։ Դա շատ լավ հնարավորություն է Հայաստանում կրթական բաեփոխումների շուրջ սոցիալական երկխոսությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար»,- ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է կրթության հարցերով տեղական գործընկերության խումբ, որտեղ ներգրավված են մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցչական համայնք, կրթության ոլորտով զբաղվող քաղաքացիական կառույցների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

«Մենք միասին որոշելու ենք, թե որոնք են կրթական բարեփոխումների կարևոր ուղղությունները, և միջոցները որ ուղղությամբ պետք է բաշխվեն։ Այդ ամբողջ աշխատանքներն արվելու են այս տարի։ Դա արվելու է ոչ թե պետության միջոցներով, այլ՝ դրամաշնորհային ծրագրով։ Այսինքն՝ այս տարի շատ ավելի ամուր երկխոսություն կունենանք կրթական բարեփոխումների շուրջ, ինչը կարծում եմ՝ խիստ արդիական է»,- նշեց նա։

ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց՝ այս տարի կրթության ռազավարության բարեփոխումներ են իրականացվելու, ինչը շարունակական գործընթաց է․ «Համավարակից հետո մենք ավելի մեծ շեշտադրում արեցինք հեռավար ուսուցմանը։ Մենք լայնակողմ, տարբեր շրջանակներով հանդիպումներ ենք ունենալու, ինչի արդյունքում և վերանայումներ կլինեն»։

Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի, որոշվել է «Սարմուս 6» միջազգային փառատոնը Հայաստանում անցկացնել։ Փառատոնը լինելու է 2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը։

«Գիտության և արվեստի փառատոն է, և մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալելու այդ փառատոնը։ Մեր նման փոքր երկրի համար դա կարող է ունենալ նաև տնտեսական էֆեկտ, որովհետև ակնկալվում է գիտության և արվեստի մեջ շատ մեծ անուն ունեցողներին հյուրընկալել Հայաստանում։ Մինչև փառատոնը լինելու են տարբեր միջոցառումներ՝ տարբեր մեգապոլիսներում։ Մեզ համար սա շատ կարևոր է նաև գիտության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը մեծացնելու տեսանկյունից։ Մենք ևս ուզում ենք գնալ դեպի տեխնոլոգիական կրթություն։ Հայաստանի ապագան նաև այդտեղ է»,- ասաց Ա․ Մարտիրոսյանը։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ