Ներքին 5 տարի առաջ - 13:15 26-01-2021

«ԻՐԵՆ ԱՀԱԲԵԿՉԻ ՆՄԱՆ ՊԱՀՈՂ ԵՐԿԻՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ». ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԻՆ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն որակել է Ադրբեջանի գործելաոճը ահաբեկչական, քանի որ այդ երկիրը չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու քաղաքացիական աձանց:

Մարուքյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել այդ հարցով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ նշելով, որ միայն ահաբեկիչներն են պատանդ պահելով պայմաններ թելադրում:

«Կա՛մ ազատ արձակեք հայ ռազմագերիներին, կա՛մ առերեսվելու եք ահաբեկչական երկիր լինելու վտանգներին:

ՄԻԵԴ-ն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ, սակայն նրանք անտեսում են Բարձր դատարանի որոշումները, դեռ ավելին` դրանից հետո նրանք նաև սպանել են ռազմագերիներին: Ադրբեջանը մեծարում է իր զինվորներին, որոնք գլխատում են հայ ռազմագերիներին և կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը: Եվ այսքանից հետո նրանք խոսում են վստահության և խաղաղության մասին: Ես կարծում եմ` այս իրավիճակից մենք ունենք երկու ելք, մեկը` գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է` խաղաղության ճանապարհով և ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և, ապա միայն խոսել այլ հարցերի մասին, իսկ, եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց իրենց բանտերում, ապա հարկ է նկատել, որ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է, որ դուք ահաբեկիչներ եք»,- ասել է Մարուքյանը։

Նա դիմել է հղել խորհրդի անդամներին, հարցնելով, թե իրեն ահաբեկչի նման պահող երկիրն ինչպե՞ս կարող է լինել Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն, որտեղ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն անկյունաքարային են․ «Այդ պատճառով ես կոչ եմ անում ձեզ` միջազգային հանրությանը, Եվրոպայի խորհրդին, սույն կազմակերպության բոլոր անդամներին, Եվրոպայի խորհրդի համապատասխան բոլոր ատյաններին` ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ` հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով: Այլապես Ադրբեջանը կդիտարկվի որպես ահաբեկչական պետություն, որը պատանդներ է պահում և օգտագործում նրանց Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության դեմ` հրադադարի վերաբերյալ փաստաթղթի կնքումից հետո նոր նախապայմաններ դնելու համար»,։

Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հավելել է, որ Հայաստանն իր կողմից կատարել է հրադադարի պայմանագրով նախատեսված բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը խախտում է դրա 8-րդ կետը` ազատ չարձակելով մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Այսպիսով, կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին` ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ` ազատ արձակելու համար հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,- նշել է Է․ Մարուքյանը:

Հոլովակը՝ https://www.facebook.com/marukyan.edmon/videos/843530883104823

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել