Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 10:55 23-01-2021

ՀՐԱՊԱՐԱԿ․ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ․ Ֆ․ ՑՈԼԱԿՅԱՆԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՀԵՏՈ ՀՀ ԱՄԵՆԱՄԵԾ ԹՎՈՎ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր․ «Հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր եմ ստանում` կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։ Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Պարոն դեսպանը ներկայացրել է մանրամասներ` գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ` հավաստիացնելով, որ ՌԴ ղեկավարությունը և ԱԳՆ-ն սրտացավորեն են զբաղվում մեր հայրենակիցների անվտանգ վերադարձի խնդիրներով։ Պարոն դեսպանի հետ հանդիպելուց անմիջապես հետո հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը նույնպես պարզաբանումներ է տվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և հավաստիացրել, որ ամեն ինչ արվում է գերիների անվտանգ վերադարձը հայրենիք ապահովելու համար»։

Հրապարակ թերթը կապնվել է Ֆելիքս Ցոլակյանի հետ։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

- Պարո՛ն Ցոլակյան, այս պահին Դուք պաշտոնազուրկ եք, ի՞նչ կարգավիճակով եք հանդիպել ՌԴ դեսպանի հետ։

- Որպես անձնական կապ։

- Իսկ «ահազանգեր» ասելով՝ վիճակը մե՞ղմ եք ներկայացրել, մինչդեռ քաոտիկ վիճակ է։

- Չէ, չէի ասի՝ քաոտիկ, նույն բանն է՝ իրենք չեն տալիս, ռուսական, մեր կողմերը փորձում են ամեն կերպ վերադարձնել։ Բան չի փոխվել գերիների իրավիճակի մեջ, ինչ որ սկզբից եղել է․․․ Միակ լավ լուրն էն է, որ իրենք ընդունել են, որ նրանք իրենց մոտ գերի են։ Կոնկրետ Գյումրու 62 հոգու մասին է խոսքը։ Այն, որ ընդունել են, ինչ-որ մի տեղ հույս է տալիս, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

- Այն, որ վարչապետն ասաց՝ երբեք Հայաստան այդքան շատ գերի չի վերադարձվել, որքան հիմա, մարդկանց զայրացրեց։

- Չեմ ուզում նույնիսկ մեկնաբանել։

- Ասելի՞ք չունեք․․․

- Չէ, ասացի՝ նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել։

- Ձեր կարծիքով՝ Հայաստանում պետական ո՞ր մարմիններն են զբաղվում գերիների հարցով։

- Բոլորն էլ զբաղվում են, արդյունավետության խնդիր կա։ Կարողանո՞ւմ են արդյունավետ զբաղվել։ Դա է պատճառը, որ գնացել եմ դեսպանի մոտ։

- Լավատե՞ս եք այդ հանդիպումից հետո։

- Մի քիչ ավելի։

- Իսկ մտավախություն չունե՞ք, որ կփորձեն մարդկանց առևտրով զբաղվել։ Նման առաջարկներ, թե գումար տվեք՝ գերիներին կբերենք, կզբաղվենք այդ հարցով, հնչել են։

- Բոլոր ժամանակներում էդ ձևի բաներ եղել են։ Բոլոր ժամանակներում մարդիկ են եղել, որ էդ ձևի բաներ արել են, ամեն ինչի վրա փող աշխատող մարդու տեսակ կա, հիմա էդ տեսակը կարող է էսօր գլուխ բարձրացնի։ Կարող է նաև դրա մեջ ճիշտ բան լինի։

- Ճի՞շտ բան է․ շատերը կուզենային, որ իրենց հարազատներին գնեին, հետ վերադարձնեին։

- Կարող է և ճիշտ բան է․ նա՛ էլ կարող է լինել, նա՛ էլ։ Դրա համար պետք է զգուշավորություն ցույց տալ։ Ես ռուսական կողմի հավաստիացումներին հավատում եմ։

- Երբ Նիկոլ Փաշինյանին կոչ էին անում, որ մի՛ գնա Մոսկվա, կարող է էլի բաներ ստորագրես, գրեց, որ գնում է գերիների հարց լուծելու․․․

- Դե, չի հաջողվել։

- Ինչո՞ւ չի հաջողվել։

- Ադրբեջանը չի տվել, ասել են՝ չէ։

- Թող չստորագրեր մնացած 4 կետերի տակ։

- Այդ մասին իրեն հարցրեք, ինձ մի հարցրեք։

- Դուք մշտապես ռեալ եք գնահատել քաղաքական իրավիճակը, հիմա պատկերացնո՞ւմ եք, այս ամենի հետ կապված, մարդկանց վրդովմունքը։

- Ամեն ինչ խոսում են, սխալներով են խոսում, կոպիտ սխալներով, ամեն ինչ անում են, հիմա հասարակությունը դրան իր գնահատականը տվել է։ Ինչի՞ մասին է խոսքը։

- Իսկ լրտեսական ցանցի մասին ի՞նչ կասեք, նաև Միքայել Մինասյանի այն հայտարարության, որ պետության երկրորդ դեմքը ԱԱԾ և թուրքական գործակալ է։ Հավատո՞ւմ եք, չե՞ք հավատում։

- Թույլ տվեք, որպես ազգային անվտանգության գեներալ, չմեկնաբանել էդ։

- Իսկ չե՞ք ափսոսում, որ այդ թիմին եք պաշտպանել։

- Ես մարդու չեմ պաշտպանել, ես միշտ հայտարարել եմ՝ ես մարդ չեմ պաշտպանել որպես առաջնորդի, ես պաշտպանել եմ ուրիշ բան։

- Բայց ինչ-որ շրջան իրենց հետ էիք։

- Ես աշխատել եմ, ես պետական աշխատող եմ եղել, աշխատել եմ պետության համար։ Ու դրա մասին ես խոսել եմ, էլ չեմ ուզում անդրադառնալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել