Ներքին 5 տարի առաջ - 13:02 22-01-2021

ԱՐՑԱԽ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ 95,000 ՀՈԳԻ․ ՎԱՀՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ

Արցախ վերադարձողների թվի մասին ռուս խաղաղապահների և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրապարակած թվերը ճիշտ են, ռուսները հրապարակում են միայն իրենց միջնորդությամբ վերադարձածների թիվը, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Երկու թիվն էլ, իրենց հերթին, ճիշտ են։ Իրավ, նոյեմբերի 10-ից մինչև այսօր Արցախ է վերադարձել 95,000 մարդ։ Ռուսական քարտեզում նշված թիվը վերաբերում է միայն իրենց միջնորդությամբ ավտոբուսներով Արցախ վերադարձած մարդկանց։ Բայց պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ մարդիկ վերադարձել են իրենց սեփական մեքենաներով, տաքսիներով կամ այլ միջոցներով և չեն օգտվել անվճար ավտոբուսներից։ Նաև կարևոր է նշել, որ խաղաղապահների թվում ներառված են միայն նոյեմբերի 14-ից հետո վերադարձածները, սակայն մեծ ալիք կար նոյեմբերի 10-14 ընկած ժամանակահատվածում»,- նշել է Վահրամ Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը