ԱՆՀԱՏՈՒՅՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԶԻՆԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
copy image url

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԶԻՆԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ներքին 4 տարի առաջ - 13:23 20-01-2021

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուներին:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված եւ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սաhմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչեւ 2022թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով, ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետեւյալ առաջնահերթությամբ.

ա) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզեր,

բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,

գ) Երեւան քաղաք:

Սահմանվել է ՀՀ մարզերի հետեւյալ հերթականությունը.

1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու Մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երեւան քաղաք:

Ելնելով սահմանված առաջնահերթությունից` առաջարկվում է Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Լոռու, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված եւ դեռեւս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

- զորացրման հրամանի լուսապատճենը,

- շահառուի եւ նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճենները (բնօրինակների հետ),

- ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակի հետ միասին),

- անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի եւ նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,

- շահառուի եւ նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաեւ նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,

- տեղեկանք համատիրությունից համատեղ բնակվող անձանց վերաբերյալ,

- տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի եւ նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման եւ (կամ) օտարման վերաբերյալ,

- աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաեւ փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Խնդրում ենք կրել պաշտպանիչ դիմակներ:

Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել դրանք փոստով, հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ եւ ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41):

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
22:49 Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է․ Սամվել Կարապետյանի որդու տեսաուղերձը
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
09:05 Սամվել Կարապետյանին ստիպում են, որ վերածվի քաղաքական գործչի
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին