latest_news
Ներքին 21 час назад - 19:48 21-07-2026

Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք բնակավայրի 1-ին փողոցի 17 տանը հարակից անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: