latest_news
Ներքին 1 день назад - 13:47 08-06-2026

Ունենք ավելի թուլացած իշխանություն, ինչը Փաշինյանին շատ ավելի ավտորիտար է դարձնելու. Կարպիս Փաշոյան

Կատարվեց այն, ինչ կանխատեսում էինք դեռևս շաբաթներ առաջ։ Իսկ կատարվեց, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներից շատերը մեծամիտ, ինքնասիրահարված, կիսագրագետ հնդկահավեր են, ոչինչ չլսող, չհասկացող, բայց ամեն ինչ իմացող։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչ Կարպիս Փաշոյանը։

«7-8 ամիս շարունակ ասում էինք, որ իշխանությանը հաղթելու միակ ձևը ընդդիմության միասնական ճակատով հանդես գալն է։ Էդմոն Մարուքյանը հանուն այդ ծրագրի նույնիսկ պատրաստ էր չլինել այդ ցուցակում։ Բայց փքված ու մեծաբերան մեր գործընկերները մեզ մեր տեղն էին ցույց տալիս, ասում էին, որ իրենք արդեն հաղթել են, Նիկոլը էլ չկա, սպասեք մի փոքր և այլն։

Այս առումով մեկ էլ Լևոն Զուրաբյանի խիղճն է մաքուր։ Մոտ երկու տարի նա փորձում էր երկրորդ էշելոնի ուժերին նստեցնել միևնույն սեղանի շուրջ և համագործակցության դաշտ ձևավորել։ Բայց կարծես փոքրիկ, կամակոր երեխաների հետ գործ ունենար, որոնցից յուրաքանչյուրն իր մեծ էգոյի մասին էր հոգ տանում։

Մի ուրիշ ողբերգություն են նորաձև, առաջադեմ ու փսևդո ինտելեկտուալ այն հոսանքները, որոնք էպատաժով շեղեցին երիտասարդության մի մասի ուշադրությունը՝ համահարթեցնելով քաղաքական դաշտն ու ընդհանրապես պայքարի գաղափարը։

Բայց այս ամենը մի կողմ։

Ներկայումս ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն, ինչը Նիկոլ Փաշինյանին շատ ավելի, ավտորիտար, ագրեսիվ, քայքայիչ ու կործանարար է դարձնելու։ Ցավոք սրտի, ձևավորված խորհրդարանը շատ ավելի վատն է, քան նախորդը և չի կարող նրան արժանի հակահարված հասցնել։

Քաղաքացիների մեծ ակտիվությունը, ցանկալի արդյունքի չհասնելն ու քաղաքական տձև և ամայի համակարգի վերաարտադրությունը չեն կարող չհանգեցնել մեծ դեպրեսիայի։ Սպասենք մեծ պայթյունի։

Ինչ վերաբերում է ինձ, ապա շատ ուրախ եմ, որ Մարուքյանի և թիմի հետ անցանք այս դժվար ու փորձություններով լի ճանապարհը։ Բոլոր կողմերից մեզ հարվածում ու վնասում էին։
Իշխանական պրոպագանդիստները մեզ գործակալ էին պիտակում, իսկ ընդդիմադիրները ձայն փոշիացնելու անբորայական մեղադրանքը առաջ բրդում։ Իբրև թե, իրենք հաղթած էին, մենք էլ փոշիացնողը։

Հարցազրույցներից մեկում ասել էի, որ միգուցե մենք մի կես տոկոս փոշիացնենք, իսկ դուք քաղաքականությունն ու քաղաքական միտքն եք փոշիացնում ձեր հիմար ու դեգեներատ տեխնոլոգների հետ միասին։

Ոչինչ չի ավարտվել, վհատվել պետք չի, մեր ասելիքը դեռ առջևում է»,- գրել է նա։

Most Viewed

16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան