Մեր երկրում անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորումը շարունակում է մնալ պետական կարևոր առաջնահերթություն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ներքին գործերի նախարարության հետ համատեղ մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր։
Սեպտեմբերից ավագ դպրոցներում վարորդական իրավունքի խմբակներ կգործեն․ դրա հիմքով աշակերտները կարող են վկայականի տեսական մասի քննություն հանձնել