latest_news
Ներքին Խոսք 5 месяцев назад - 19:18 11-12-2025

Եթե խմած եմ եղել, ինչո՞ւ են գումարը փոխանցել․ «Լիգա Ինշուրանս»-ը 2 տարի անց փոշմանել է

«Երկու տարի առաջ բակից մեքենան հանելուց անզգուշաբար 2 մետր հետ եմ վարել ու խփել մեկ ուրիշ մեքենայի։ Իմ մեքենային ոչինչ չէր եղել, բայց քանի որ վնասված մեքենան նոր մեքենա էր, վարորդը խնդրեց, որ դուռը փոխվի։ Ասեցի՝ խնդիր չկա, ես ԱՊՊԱ ունեմ։ Ես օրենքը չգիտեի, որ չպիտի տեղաշարժվեմ դեպքի վայրից։ Հետո ոստիկանությունն ու ԱՊՊԱ-ն եկավ, ասացին՝ դու օրենք ես խախտել, քեզ մեղավոր ճանաչո՞ւմ ես։ Ասացի՝ այո, որովհետև ես եմ խփել։ Եվ ստորագրեցի փաստաթղթի տակ։

Հասկանալի է՝ օրենքը չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, ուստի հաջորդ օրը 25 հազար դրամ մուծեցի։ Մի ամիս հետո «Լիգա Ինշուրանս»-ից ինձ նամակ եկավ, որ ապահովագրությունն այդ գումարը փոխանցել է։

Երկու տարի է անցել, թվում էր ամեն ինչ անցյալում է, բայց ծանուցում և դատարանի վճիռ եմ ստացել, որով որոշում է կայացվել, որ այն գումարը, որը փոխանցել են 2 տարի առաջ, պետք է ինձնից հետ վերցնեն»,- Oragir.News-ի հետ զրույցում իր խնդիրը ներկայացրեց Երևան քաղաքի բնակիչ Լուսինե Գալոյանը։

Մանրամասնելով խոսքը՝ Լուսինեն նշեց, որ «Լիգա Ինշուրանս»-ն առանց իրեն տեղյակ պահելու, առանց իր հետ խնդիրը քննարկելու հայց է ներկայացրել դատարան՝ նշված գումարը բռնագանձելու պահանջով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշման մեջ նշված է, որ 2023 թվականին տեղի ունեցած պատահարից հետո «Պատասխանողն ինքնակամ հեռացել է ճանապարահատրանսպորտային պատահարի վայրից՝ այդ կերպ խուսափելով ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց։ Հետևաբար, հատուցման պարտավորությամբ ապահովագրող «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերել Պատասխանողի նկատմամբ՝ հատուցված 353 000 ՀՀ դրամի չափով»։

Լուսինե Գալոյանի համար տարօրինակ է հատկապես այն, որ դեպքից երկու տարի անց են հիշել, որ ինքը մեղավոր է․ «Եթե ես մեղավոր էի, եթե ես փախել էի, եթե ես խմած էի եղել, ինչո՞ւ այդ պահին չասացիք․ ասեիք՝ գնա, դու ինքդ քո հարցերը լուծի, ոչ ոք ձեզնից ոչինչ չէր պահանջի էդ դեպքում։ Կամ, եթե ես խմած էի, ինչո՞ւ իրենք էդպես հանգիստ թողեցին, գնացին, ու 20 օր հետո գումարը փոխանցեցին»։

«Լիգա Ինշուրանս»-ի իրավաբանն ասում է՝ դուք եք ստորագրել։ Ես էլ ասում եմ՝ այո, ես եմ ստորագրել՝ առանց կարդալու»,- խոտովանում է տուժած քաղաքացին։

Հիշեցնենք՝ վերջերս Oragir.News-ի խմբագրություն էր ահազանգել ևս մեկ քաղաքացի՝ պատմելով, թե ինչպես է «Լիգա Ինշուրանսը» մոլորեցնում իր հետ պայմանագիր կնքած մարդկանց։

Most Viewed

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան