Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 21-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, այս անգամ էլ «հաջողակ» ընտանիքներին է արժանացրել իր հետ ընթրելու պատվին, իսկ ընթրիքից ստացված հասույթը, ըստ «Իմ քայլը» հիմնադրամի կուղղվի նորաստեղծ ընտանիքների բիզնեսներին աջակցելուն։ Թեպետ ողջունելի, որ Հակոբյանը խրախուսում նորաստեղծ ընտանիքներին, սակայն ընթրիքին մասնակցելու գնացուցակը զարմանք է առաջացնում․ մասնավորապես՝ մեկ անձից բաղկացած ընտանիքի համար մասնակցության տոմսն արժի 1 մլն դրամ, 2 անձի տոմսը՝ 1 մլն 500 հազար դրամ, 3 անձի տոմսը՝ 2 մլն 500 հազար դրա, 4 անձի տոմսը՝ 3 մլն 500 հազար դրամ։ Փաստացի՝ որքան ընտանիքի անդամների թիվը մեծ է, այնքան 1 անձի հաշվով վճարվող գումարի չափը մեծանում է։ Բացի այդ, եթե 4 անձից բաղկացած «հաջողակ» ընտանիքը, որը բաղկացած է ամուսիններից և նրանց 2 զավակներից, Հակոբյանի հետ ընթրելու ցանկություն ունի, ապա նրանք, ըստ ներկայացված գնացուցակի, պետք է 3․5 մլն դրամ վճարեն, մինչդեռ եթե զույգն ամուսնալուծվի և նրանցից յուրքանչյուրը երեխաներից մեկի հետ ներկայանա, ապա նրանք 3 մլն դրամ կվճարեն՝ նախկին 3 մլն 500 հազար դրամի փոխարեն։ Արդյունքում ողջամիտ կասկած է առաջանում՝ Աննա Հակոբյանի նպատակը նորաստեղծ ընտանիքիներին աջակցե՞լն է, թե՞ հաջողակ ընտանիքները քանդելը։
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, որին ներկա չեն անկախ լրատվամիջոցները, իրավապաշտպանները և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր ցուցմունքներով է հանդես եկել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա անդրադարձել է Իվանյանում՝ Խոջալուում 1992-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ դրանց մասին տեղեկացել է «պաշտոնական աղբյուրներից»։ «Ողբերգության ծավալների մասին մենք այն ժամանակ տեղեկացված չէինք։ Գիտեինք միայն, որ Խոջալուից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Ստեփանակերտ։ Նրանց հետագայում փոխանցել են հակառակ կողմին»,- ասել է Ղուկասյանը։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՍԴ նախագահը տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակեց սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում: «Մեր Սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների մեջով է անցել, մինչև հանրաքվեի կդրվեր և կընդունվեր հանրաքվեի միջոցով, կամ առհասարակ որպես փաստաթուղթ կձևավորվեր, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը եթե նկատեր, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովը, մյուս այլ փորձագետների մասին չխոսեմ, իսկ տարբեր փորձագետներ ևս աշխատել են մեր Սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում՝ նրանք նկատեին էդպիսի պահանջ՝ որևէ երկրի տարածքային ամբողջականության դեմ, դա չբարձրաձայնեին», - նշել է նա՝ շեշտելով՝ միջազգային իրավունքն է պարտադրում պետություններին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։
Ազգային ժողովում այսօր թեժ էր․ կրքերը բորբոքվեցին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց. «1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում»,- հարցրեց նա։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից հայտարարեց՝ դաշնակցական։ «Էդ ո՞վ ասաց, գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, գնացե՛ք, մամուլը նայեք»,- հայտարարեց Մանուկյանը։ Գեղամյանի ելույթին ելույթով պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով նշեց՝ ասել է՝ ընդդիմությունը շատ բաների չեմպիոն է նաև վիրավորանքների և իրավիճակը լարելու չեմպիոն: «Ելույթ ես ուենում մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատին ես տալիս: Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դու: Սպառնում ես ինձ, էդ ո՞վ ասե՝ց հա, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարող է իրեն թույլ տա սպառնա: Ով կարող է սպառնա, գլուխը պատով է տալիս»,- ասաց նա: Սիմոնյանի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքում էին, Սիմոնյանն էր պատասխանում էր դրանց։
Մանրամասները՝ տեսանյութում: