Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:48 26-09-2024

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց 3 ընկերությունների. Խոստանում են 6 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԳՈՒԱՎԱ» ՍՊԸ-ին:

«ԳՈՒԱՎԱ»-ի կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել100 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման և արտադրամասի վերանորոգման համար։

Ներկայումս առկա է 30 աշխատատեղ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․4 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«Վ-ՍԱՆԿ»-ի կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել ջրի վերաշրջանառության համակարգով, հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման ժամանակակից կայանների ցանց։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է կառուցել թվով 3 ավտոլվացման կայաններ։ Ավտոլվացման կայանները կառուցվում են Երևանում (Մալաթիա-Սեբաստիա, Ա. Բաբաջանյան փ. շ. 2/2, 2-րդ կայան՝ ք. Երևան, Շենգավիթ, Գարեգին Նժդեհ փ․շ․17), իսկ հետագայում նաև մարզերում։

Արդեն իսկ իրականացվել է շուրջ 1․8 մլրդ դրամի ներդրում, որից սեփական դրամական միջոցները կազմում են 150 մլն դրամ, հիմնական միջոցները 650 մլն դրամ և լիզինգ/վարկային միջոցներ 1 մլրդ դրամ։ Իրականացված ներդրումներով կառուցվել է ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ ավտոլվացման համալիրը:

Այս պահին արդեն ներմուծվել են թվով չորս Wash Tec սարքավորումներ։ Ներդրումները ունեն հետևյալ բաշխվածությունը՝ 650 մլն դրամ՝ հիմնական միջոցներ (տարածք, շենք-շինություն) 700 մլն դրամ՝ սարքավորումներ, 70 մլն դրամ՝ տարածքի ասֆալտապատում, 100 մլն դրամ՝ բետոնային հատակ, 280 մլն դրամ՝ շինարարական և վերանորոգման աշխատանքներ։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվող ներդրումների ամբողջ ծրագրի նախահաշվային արժեքը կազմելու է ավելի քան 5․6 մլրդ ՀՀ դրամ։ Ամբողջ ծրագրի իրականացման համար ներդրումները ունենալու են հետևյալ բաշխվածությունը՝ 2․4 մլրդ դրամ սարքավորումների ձեռքբերման համար, 2 մլրդ դրամ կայանների կառուցման համար, 1․2 մլրդ դրամ՝ Green Care հատուկ նյութերի ձեռքբերման համար։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է կառուցել թվով 3 ավտոլվացման կայաններ։

Ներկայումս առկա է 10 աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 55-ի 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է627 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45․7 մլն դրամ։

Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Լիզինգատու կազմակերպություն) միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «Վ-ՍԱՆԿ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց նաեւ «ՍԻ ԷՆ ՍԻ ՄԵՏԱԼ ՄԱՆՈՒՖԱԿԹՈՒՐԻՆԳ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել մետաղների մեխանիկական մշակման համար՝ թվածրագրային հաստոցների միջոցով։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 120․9 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված, ինչպես նաև այլ սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 16 աշխատատեղ՝ 167 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2029 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 21-ի 216 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 95․4 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 5.9 մլն դրամ։

Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ի միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ՍԻ ԷՆ ՍԻ ՄԵՏԱԼ ՄԱՆՈՒՖԱԿԹՈՒՐԻՆԳ» ՍՊԸ-ին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան