Մշակույթ 2 տարի առաջ - 20:18 04-02-2024

Իր ժամանակների ամենալուսավոր հայուհին․ այսօր Զապել Եսայանի ծննդյան օրն է

Իր ամբողջ կյանքը նա նվիրել է պայքարին՝ հանուն կանանց իրավունքների, հանուն հալածյալ հայրենակիցների, հանուն Հայաստանի ավելի լավ ապագայի։

Այսօր նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի ծննդյան օրն է։

Զապել Եսայանին հաջողվել է խույս տալ Հայոց ցեղասպանությունից։ 1915 թվականի ապրիլի 24-ին, հյուրանոցից դուրս գալով, նա անսպասելիորեն հանդիպում է երկու զինված թուրքի, որոնք հարցնում են․

-Զապել Եսայանը դո՞ւ ես։

-Չէ, Զապելը ներսում է,-հանգիստ ասում է կինը և անշտապ հեռանում։

Թաքնվում է հիվանդանոցում՝ ներկայանալով որպես թրքուհի, այնուհետև, անձնագիր հայթայթելով, հույն ժանեկագործուհու անվան տակ հասնում է Ադրիանապոլիս, անցնում Բուլղարիայի, Ռումինիայի սահմանը և հասնում Թիֆլիս։ Այստեղ հանդիպում է Հովհաննես Թումանյանի հետ, որը ջերմորեն ընդունում է նրան և տեղավորում իր տանը։

Նրան հաջողվում է խույս տալ, քանի որ Զապելը շատ լավ էր հասկանում, թե ինչ է կատարվում այդ օրերին Թուրքիայում։ Դեռ 1909 թ․ նա մեկնել էր Ադանա, ականատես եղել բազմաթիվ ոճրագործությունների և դրանք վավերագրել իր «Ավերակներու մեջ» գրքում։



Ժամանակակից գրաքննադատների կողմից հաճախ ֆեմինիստ անվանված Զապել Եսայանն ինքը ժխտում էր այդ որակումը։ Նրա խոսքով իր հիմնական մտահոգությունը եղել է սոցիալական անարդարությունը, այդ թվում՝ գործադրված նաեւ կանանց նկատմամբ։

Թեև Զապելը կարողացավ փրկվել Հայոց ցեղասպանությունից, նա դարձավ իրեն պատուհասած մեկ այլ չարիքի՝ ստալինյան բռնաճնշումների զոհը։



Եսայանը համոզված սոցիալիստ էր և մեծ հավատ էր տածում Խորհրդային Հայաստանի նկատմամբ։ Հայաստան տեղափոխվելուց հետո, երբ նրան հարցրին, թե ինչպես կարողացավ փոխել Փարիզի հարմարությունները Երևանի հետ, Զապելը պատասխանեց. «Այս բոլոր անհարմարություններն իմ աչքում անիմաստ են երևում, քանի որ ես եկել եմ իմ ակտիվ մասնակցությունը բերելու երկրիս ապագայի կառուցմանը։ Սա պատասխանե՞ց ձեր հարցին»։
Եվ ահա տարիներ անց Զապել Եսայանը կանգնած է Խորհրդային դատարանի սրահում և իրեն մեղավոր է ճանաչում՝ այլևս ուժ չունենալով պայքարել անվերջանալի զրպարտությունների դեմ։ Մեղավոր ոչ թե լրտեսության մեջ, ինչպես գրված է մեղադրականում, այլ պարզապես կապ ունենալու մեջ այն անձանց հետ, ովքեր արդեն իսկ հայտարարվել են «ժողովրդի թշնամի» կամ կասկածվում են լրտեսության մեջ, մարդիկ, գրողներ, ում հետ շփումը Եսայանի համար նախկինում երբեք կասկած չի հարուցել, սակայն դարձել է միակ մեղքը, որ կարողանում է վերագրել ինքն իրեն՝ տարուց ավել ձգված հարցաքննությունների արդյունքում։

Զապել Եսայանն սպանվել է Բաքվի բանտում․ մահվան հանգամանքները մնում են չպարզված։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»